Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՅԱԿՈԲ ՏԷՐ-ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ


Երկուշաբթի, թւականիս դեկտեմբերի 12-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Լիբանանից Թեհրան ժամանած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին եւ նրան ընկերակցող «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ՝ Սեւան Դանիէլեանին եւ Արամ Շահնազարեանին: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: 

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց Յակոբ Տէր Խաչատուրեանին, ում հետ աւելի քան 40- տարւայ ծանօթութիւն ու բարեկամութիւն ունի: Նա մեծապէս գնահատեց Դաշնակցութեան դերակատարութիւնը հայակեանքում յատկապէս այս օրերին:

Հանդիպումն անցաւ մտերմիկ մթնոլորտում եւ առիթ եղաւ ընդհանուր գծերի շրջագծում տեսակէտներ փոխանակելու Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի այժմէական հարցերի ու ապագայի հեռանկարների մասին։

Յակոբ Տէր-Խաչատրեանն իր հերթին, գոհունակութիւն յայտնեց հիւրընկալութեան եւ շահաւէտ հանդիպման համար, գնահատելով Ազգային Առաջնորդարանի եւ ընդհանրապէս Հայ եկեղեցու դերը՝ հայութեան կեանքում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ