ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երկուշաբթի դեկտեմբերի 12-ին տօնն է Ս. Մինասի: Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով երկուշաբթի դեկտեմբերի 12-ին, համանուն եկեղեցում, մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ:

Պատարագելու եւ քարոզելու է հիւրաբար քաղաքս գտնւող՝ Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը.
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Ս. Պատարագ ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին

Ուստի սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու կրօնական արարողութեան եւ Ս. պատարագին հաղորդւելու համար սուրբի յիշատակով եւ վերաթարմացնելու Քրիստոնէական իրենց հաւատքը:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Ծանօթ: Բոլոր այն հաւատացեալ ուխտաւորները, ովքեր ուզում են նւիրատւութիւն եւ կամ մատաղ անել, թող բարի լինեն կապ պահելու Ս. Մինաս Եկեղեցու Խորհրդի հետ: