Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ՝ ԱՍՏՒԱԾԱՇՆՉԵԱՆ ՍԵՐՏՈՂՈՒԹԵԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ Ս. ՍԱՐԳԻՍ, ՍՐԲ. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՒ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Մեծ ուրախութեամբ տեղեկացնում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ մեր համայնքում արդէն սկսւել են Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացները։

Սերտողութիւնները վարում է Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը, ով Թեհրան է եկել՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով, եւ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի տնօրինումով։

Սուրբ Գրքի սերտողութեան առաջին դասընթացը տեղի ունեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, երկուշաբթի նոյեմբերի 28-ին, երեկոյեան ժամը 5:00-ից-6:00-ն, ուր կատարւեց Տէրունական աղօթքի առաջին տողի՝ «Հայր մեր երկնաւոր, սրբաբանւի քո անունը» սերտողութիւնը։ Սերտողութեան երկրորդ պահը կայացաւ Սրբ. Թարգմանչաց եկեղեցում, երեքշաբթի, նոյեմբերի 29-ին, դարձեալ երեկոյեան ժամը 5:00-ից-6:00-ն, ուր կատարւեց «Բարի Սամարացու» առակի սերտողութիւնը։ Իսկ երրորդ պահը՝ Ս. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի նոյեմբերի 30-ի առաւօտեան ժամը 10:00-ից-11:00-ն, ուր կատարւեց «Կորսւած ոչխարի» առակին սերտողութիւնը։

Յիշեալ երեք պահերին էլ ներկայ գտնւեց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Սերտողութեան վերաբացումը Սրբազան Հայրը կատարեց Տէրունական աղօթքով, ներկայացրեց Հայր Սուրբին, եւ ապա քաջալերեց ներկայ հաւատացեալներին, որ միշտ ներկայ լինեն Սուրբ Գրքի սերտողութիւններին եւ օգտւեն ու օրհնւեն Աստծոյ կենսատու խօսքով։

Սերտողութիւնների աւարտին Հայր Սուրբն առիթ տւեց հարցումների։ Սերտողութիւնները եզրափակւեցին Սրբազան Հօր «Պահպանիչ»-ով եւ հայրական օրհնութեամբ։

Յայտնենք որ սերտողութիւնները կը շարունակւեն վերոյիշեալ նոյն օրերին եւ նոյն ժամերին։ Քաջալերում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ իրենց մասնակցութիւնը բերեն այս սերտողութիւններին եւ լցւեն ու զօրանան Աստծու խօսքով։

ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ