Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ

Երկուշաբթի, 5 Սեպտեմբեր 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Մուճդապի Ամանիին:


Հանդիպման ընթացքին արծարծուեցան Իրանի հայութեան եւ Լիբանանի յառաջիկայ նախագահական ընտրութեան հետ աղերս ունեցող հարցեր: Դեսպանը անդրադարձաւ Իրանի հայութեան գործօն մասնակցութեան՝ երկրին առաւել զարգացման եւ յառաջդիմութեան աշխատանքներուն: Վեհափառ Հայրապետը իր կարգին, շեշտեց Իրանի հայութեան եզակի դերը սփիւռքահայութեան կեանքէն ներս:

Նախագահական ընտրութեան գծով, թէ՛ Նորին Սրութիւնը եւ թէ՛ դեսպանը ընդգծեցին բոլորին կողմէ ընդունելի եւ երկիրը ներկայ ընկերա-տնտեսական կացութենէն դուրս բերելու կարողութիւնը ունեցող նախագահի մը ընտրութիւնը:

www.armenianorthodoxchurch.org

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ