Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի, թւականիս օգոստոսի 17-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան հրաւէրով Հայաստանից ժամանած «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպութեան հիմնադիր խմբի ներկայացուցիչներ՝ կովկասագէտ՝ Կարէն Իգիթեանին, թրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու՝ Վարուժան Գեղամեանին, Իսրայէլի հարցերով մասնագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու՝ Սերգէյ Մելքոնեանին եւ քաղաքագէտ՝ Էդգար Էլբակեանին եւ իրենց ընկերակցող՝ բանասիրական գիտութիւնների թեկնածու եւ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի եւ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի աշխատակից՝ Արտիոմ Տօնոյեանին եւ իրանահայ ազգային-հասարակական գործիչ՝ Արթուր Յովսէփեանին:

Հիւրերի կողմից բացատրութիւն ներկայացւեց «Հայկական նախագծի» շրջանակներում իրականացրած հանրային-հասարակական գործունէութեան կապակցութեամբ, որի շրջանակում վերջին երկու տարիներին այցելութիւններ են ունեցել դէպի Ռուսիոյ Դաշնութեան, Ամերիկայի Միացեալ նահանգների եւ Շւեդիայի հայ համայնքներ, որտեղ Սփիւռքի հետ կապերի ամրապնդման ու զարգացման նպատակով՝ հանդէս են եկել հանրային բանախօսութիւններով, որն այժմ այն իրականացնում են Իրանի հայաշատ համայնքներում։ Նշւեց, որ «Հայկական նախագիծ» անւան հիմքում ընկած է այն խորհուրդը, որ պատմական Հայաստանի տարածքում հայկական պետութիւնը՝ որպէս հայերիս ինքնիշխան քաղաքական կազմաւորում, մեր ազգի ամենամեծ նախագիծն է։

«Հայկական նախագծի» գործունէութիւնը կրթալուսաւորչական եւ գիտական է։ Կազմակերպութիւնն իրականացնում է «Հայկական համալսարան» միջգիտակարգային դասընթացը, որի միջոցով 2021-2022 թթ․ ուսումնական տարւայ ընթացքում եօթանասունից աւելի ուսանողներ արդիական գիտելիք եւ հմտութիւններ են ստացել տարածաշրջանի երկրագիտութեան, քաղաքագիտութեան, ժողովրդագրութեան, ժամանակակից մեդիայի, հայոց պատմութեան հիմնախնդիրների, փաստարկային տեսութեան եւ յարակից գիտակարգերի վերաբերեալ։

Հայաստանեան եւ սփիւռքեան հանրութեան ընկերային եւ քաղաքական տեղեկացւածութեան աստիճանի բարձրացման նպատակով, «Հայկական նախագիծը» հիմնադրել է «Հայկական ալիք» (www.hayaliq.com) երկլեզու էլեկտրոնային պարբերականը, որտեղ տեղեկատւական եւ վերլուծական անդրադարձ է կատարւում հայկական շահերի տեսանկիւնից կարեւորութիւն ունեցող հարցերին։


«Հայկական ուսումնասիրութիւններ» շարքը՝ որպէս «Հայկական նախագծի» գործունէութեան ուղղութիւն, նւիրւած է հայկական օրակարգի տեսանկիւնից արդիական հիմնահարցերի գիտական հետազօտութեանը։

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ գնահատեց խմբի նպատակն ու գործունէութիւնը եւ ընդգծեց, նման աշխատանքների կարեւորութիւնը, որոնց միջոցով պիտի կարողանանք աշխարհին ներկայացնել մեր դատը եւ մեր մտահոգութիւնները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ