Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՓԵՐԻՈՅ ԿՐԹԱՍԻՐԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԵՒ ՄԻՈՒԹԵԱՆ 30-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Չորեքշաբթի թւականիս յունիսի 22-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Փերիոյ Կրթասիրաց Միութեան վարչութեան ներկայացուցիչներին եւ Միութեան 30-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը խնդրելու Միութեան 30-ամեակին նւիրւած ձեռնարկի կապակցութեամբ:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ յաջողութիւն մաղթեց իրենց նաեւ թելադրեց եւ կարեւորեց Համայնքիս աշխատող միութիւնների միասնական աշխատանքը:

Հանդիպման ընթացքին վարչութեան ատենապետ Գասպար Ամիրխանեանը, հակիրճ զեկուցեց Միութեան գործունէութեան եւ ընդհանուր աշխատանքների մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ