Չորեքշաբթի թւականիս մարտի 16-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի եւ Խորհրդի անդամ եւ հայոց զոյգ գերեզմանատների կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի, հանդիպում ունեցան Գերեզմանատան վարչութեան հետ:
Հանդիպման ընթացքին խորհրդակցութիւն եղաւ գերեզմանատան աշխատանքների բարելաւման եւ բարեկարգման առնչւած հիմնական օրակարգի վերաբերեալ: Անդրադարձ եղաւ Նոր Բուրաստան գերեզմանատան տարածքի ղեկավարման, գրասենեակի եւ քարտաշների գործելաոճի, տարածքում գտնւող սրահի կահաւորման եւ մի շարք շինարարական աշխատանքներին նաեւ տարածքի կանաչապատմանը, որը վերջինիս կապակցութեամբ խորհրդակցւելու է Բեհեշթ Զահրա կազմակերպութեան նաեւ շրջանի քաղաքապետարանի հետ:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ