ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔ

Այսու ուրախութեամբ՝ մեր խորին շնորհաւորանքներն եւ բարեմաղթանքներն ենք յղում Ամիր-քաբիր արդիւնաբերական համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի հայ անւանի դասախօս եւ խելացի ցանցերի եւ էներգահամակարգերի ոլորտում հանրայայտ հետազօտող՝ ՊՐՈՖ. ԳԷՈՐԳ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻՆ՝ «Բաշխիչ ցանցերում միկրոցանցերի յաճախականութեան վերահսկման բարելաւում» թեման ուսումնասիրելու բերումով, Համաշխարհային ճարտարագիտական մեծագոյն ասոցիացիայի՝ Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) կողմից, որպէս 2022 թւականի յունւար ամսւայ ականաւոր հեղինակ ներկայացւելու, Իր հպարտալի ձեռքբերման եւ յաջողութեան առիթով:
Յատկանշական է, որ պրոֆ. Կարապետեանը եղել է ժամանակի Պատգամաւորական ժողովի պատգամաւոր, նաեւ Կրթական խորհրդի անդամ եւ ընդմիշտ իր սերտ համագործակցութիւնն եւ ակտիւ մասնակցութիւնն է ունեցել համայնքիս ազգային եւ հասարակական կեանքում:

Այս հպարտալի առիթով՝ կրկին անգամ շնորհաւորում ենք իրանահայ անւանի գիտնական պրոֆ. Գէորգ Կարապետեանին եւ մաղթում նորանոր նւաճումներ եւ յաջողութիւններ:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ