ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՊՐՆ. ՅՈՎՍԷՓ ԱՒԵՏԵԱՆԻՆ

Երեքշաբթի թւականիս յունւարի 18-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Թալա» ոսկերչական և գոհարեղէնների տէր և տնօրէն պրն. Յովսէփ Աւետեանին, ով եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը եւ նաեւ Տօնական օրերի առիթով Թեհրան ժամանած Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանին։

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց պրն. Աւետեանին եւ նրան իր աշխատանքի մէջ նորանոր յաջողութիւններ մաղթեց: Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու համայնքիս ազգային-եկեղեցական կեանքի մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ