Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ 15-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակի՝ թւականիս յունւար 2-ի կէսօին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ պրն. Սաբբաղին, նոյն շրջանի հինգերորդ բաժնի տնօրէն պրն. Բայաթին եւ իրենց ուղեկցող պատւիրակութեանը, որոնք եկել էին շնորհաւորելու Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօները:

Սրբազան Հայրը բարեգալստեան մաղթանքներից յետոյ, ողջունելով յարգարժան հիւրերի այցը, ակնարկեց այն իրողութեան, որ մեր տօնական օրերին, Իրանի Իսալամական Հանրապետութեան աւագանին՝ սկսած յեղափոխութեան Առաջնորդ՝ Այաթօլլահ Խամէնէից մինչեւ օրէնսդիր եւ գործադիր մարմինները յատուկ ուշադրութիւն են դարձնում հայութեան, կրօնական եւ ազգայի իշխանութիւններին, ի մասնաւորի հայ նահատակներին ու անձնուրացներին: Նա ի շարս իր խօսքերի գնահատելով ու արժէւորելով տօնական երկկողմանի այցելութիւններն, ակնարկեց այն ճշմարտութեան, որ Իրանում ապրող բոլոր ազգերն ու կրօնները կողք կողքի գոյատեւելով կիսել են իրենց ուրախութիւններն ու տխրութիւնները, մի երկիր՝ որ բազում կրօնների ու քաղաքակրթութիւնների օրրան է հանդիսանում: Սրբազան հայրը իր խօսքում, նաեւ ակնարկեց այն ճշմարտութեան, որ Իրանն տարածաշրջանում իր իշխանութեամբ եւ ժողովրդով մեծ դեր եւ ազդեցութիւն է բանեցնում եւ մենք հպարտ ենք դրա համար: Նա իր խօսքերի աւարտին գնահատեց նրանց այդ բարեբաստիկ նախաձեռնութիւնն եւ իր խօսքը եզրակացնելով պատմական փաստերի հիմամբ յայտնեց, որ հայութիւնը Իրանը ճանաչել է որպէս իր երկրորդ հայրենիքը եւ Իրանի անվտանգութիւնը իր անվտանգութիւնն ու ապահովութիւնն է իմացել:

Պրն. Սաբբաղը նաեւ իր հերթին Առաջնորդ Սրբազան Հօրը եւ ներկաներին շնրոհաւորելով Ամանորը եւ Յիսուս Քրիստոսի Ս.Ծնունդը յաւելեց, որ տօնական օրերին իրենց պարտքն են համարում այցելել հայ ժողովրդին ի մասնաւորի հոգեւոր առաջնորդին եւ ազգային իշխանութեանը նաեւ նահատակների ընտանիքներին ու անձնուրացներին, որոնք իրենց կեանքն ու առողջութիւնը զոհեցին Իրանեան հայրենիքի հողային ամբողջութեան պահպանութեան համար: Պրն. քաղաքապետն իր խօսքերում ակնարկեց այն իրողութեան, որ հայ ժողովուրդը որպէս շինարար եւ հաշտարար ժողովուրդ միշտ իշխանութեան կողքին կանգնելով, նրան սատարել է երկրի բարգաւաճման գործում:

Սրբազան Հայրը միջոցառման աւարտին Աստծուց հայցեց, որ Իրանը իր ղեկավարութեամբ եւ ժողովրդով հանդերձ լինի խաղաղ եւ յաղթական:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ