Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Ս. Աթոռիս վեհափառ հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի տնօրինումով եւ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Շաբաթ 1 Յունւար 2022-ին Թեհրան ժամանեց Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը։

Սրբազան հայրը յառաջիկայ երկու շաբաթներին պիտի նախագահի կրօնական արարողութեանց, պիտի պատարագէ եւ քարոզէ տօնական օրերին. այսպէս, չորեքշաբթի 5 Յունւար 2022-ին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Ճրագալոյցի արարողութեանց նախագահելու եւ ապա պատարագելու է, իսկ հինգշաբթի 6 Յունւար 2022-ին Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի առիթով պատարագելու է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։

Թեմիս առաջնորդ Սրբազան հայրն էլ չորեքշաբթի 5 Յունւար 2022-ին Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի առիթով պատարագելու է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։

Մակար Սրբազան հայրը իր կեցութեան շրջանին նաեւ մեր եկեղեցիների երգեցիկ խմբերի հետ պիտի աշխատի երգեցողութեան միաձեւութեան ի խնդիր։
Զայս հաղորդում ենք առ ի գիտութիւն։


ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
2 Յունւար 2022

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ