Կառավարութեան խօսնակի այցը՝ «Ա. Աւետիսեան» Ազգային բուժարան


Հայ համայնքիս կազմակերպութիւններին ու կառոյցներիս պետական այրերի կողմից տրւած այցելութիւնների շրջանկում, յատկանշական է նաեւ կառավարութեան խօսնակ Ջահրոմիի շաբաթ օրւայ այցը «Ա. Աւետիսեան» Ազգային բուժարան:

Պրն. Ջահրոմիին դիմաւորեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճարտարապետ Նորայր Արամեանը նոյն խորհրդի ատենադպիր եւ բուժարաի հետ կապ տկն. Լինդա Ղարախանեանը եւ խորհրդի անդամ Արմէն Նազարեանը, Ազգային Առաջնորդարանի դիւանապետ պրն. Զօրիկ Կարապետեանը ու խնամակալ մամնի անձնակազմը: Բարեգալստեան մաղթանքներից յետոյ պաշտօնական ընդունելութեան ընթացքին պրն. ատենապետը ներկայացրել է բուժարանի անձնակազմին եւ հակիրճ եւ լուսաբանիչ բացատրութիւններ է տւել բուժարանում կատարւող աշխատանքների մասին:

Կառավարութեան խօսնակը հանդիպման ընթացքին շնորհաւորելով Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօները, իր հերթին մեծապէս գնահատել է Ազգային իշխանութեան եւ բուժարանի կողմից Իրանի ժողովրդին մատուցւելիք Աստւածահաճոյ տածած ծառայութեան համար:
«Ա. Աւետիսեան» Ազգ. բուժարանի խնամակալ մարմինն ու անձնակազմը կառավարութեան խօսնակին փոխանցել են իրենց յուզող հարցերը, որից յետոյ կառավարութեան խօսնակն իր հերթին խոստացել է ոչ մի ջանք չխնայել բուժարանի խնդիրների լուծման ուղղութեամբ:

Նա իր այցի ընթացքին մեծապէս արժէւորել է մարդկայի կեանքեր փրկող բուժաշխատողների աշխատանքը եւ իր երախտագիտութիւնն է յայտնել նրանց:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ