Չորեքշաբթի 13 հոկտեմբեր 2021-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց նախկին Իրանահայ եւ այժմ Հայաստանաբնակ՝ ճրտպ. Ալբերթ Աճեմեանին, ով երկար տարիներ շարունակ իր ներդրումն է ունեցել Համայնքիս ազգային-հասարակական եւ եկեղեցական կեանքում:
Պրն. Աճեմեանն եկել էր քաղաքավարական այցելութիւն տալու Առաջնորդ Սրբազանին:
Հանդիպումն առիթ եղաւ խօսելու այժմէական եւ հայ համայնքների յուզող հարցերի մասին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ