Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՕՍ՝ ԴՈԿՏ. ՄՈՀԱՄՄԱԴ ՀՈՍԷՅՆ ՆԻՔՆԱՄԻԻՆ

Երեքշաբթի թւականիս սեպտեմբերի 28-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Բժշկագիտական համալսարանի դասխօս եւ Բժշկական գիտութիւնների ակադեմիայի մնայուն անդամ՝ Դոկտ. Մոհամմադ Հոսէյն Նիքնամիին, որը եկած էին քաղաքավարական այցելութիւն տալու Առաջնորդ Սրբազանին:

Այցելութիւնն առիթ եղաւ խօսելու նաեւ գիտական աշխարհի մէջ երկխօսութեան կարեւորութեան մասին:

Դոկտ. Նիքնամն այս առիթով Սրբազանին ներկայացրեց իր եւ Դոկտ. Ֆերէյդուն Ազիզիիի խմբագրութեամբ տպագրւած « Առողջապահութիւն եւ COVID 19-ի ճգնաժամ» խորագրով արժէքաւոր մի հատոր:

Սրբազանը մեծապէս գնահատեց իրենց աշխատանքը եւ յաջողութիւն մաղթեց իրենց գիտական նւաճումներում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ