Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար

Ի հետեւութիւն երկու վեհափառ հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ Ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44 օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ Քահանայ Խոսրովեանը։ Արարողութեանը ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը, դեսպանատան դիւանգիտական անձնակազմը, Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանը, Թեմական Խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը եւ խորհրդի նիւթականի պատասխանատու՝ Սոլէյման Քեշիշեանը։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի, ակնարկելով Պօղոս առաքեալի Կորնթացիներին գրւած նամակի, աշխարհում տեղի ունեցող անկարգութիւնները հեղինակւած են, ինքն իրեն այս աշխարհի տէր կարծող սատանայի կողմից, որը ձգտում է իր ճիրանների մէջ պահել աշխարհը, բայց իւրաքանչիւր հաւատացեալ իր մէջ կրելով աստւածային շնորհների գանձը, կոչւած է դիմադրելու նրա զօրութեան։
Սրբազան Հայրը մէջ բերելով առաքեալի խօսքերը բնութագրեց հաւատացեալի՝ ի մասնաւորի Հայ Քրիստոնեայի իրավիճակը։ Հայ ժողովուրդը պատմութեան ընթացքին յաճախ նեղութիւնների ենթարկւել բայց երբեք չի ընկճւել, տագնապի մատնւելով հանդերձ չի վհատւել, բազում հալածանքների է ենթարկւել, բայց երբեք իրեն լքւած չի զգացել, խոշտանգւել է, բայց չի խորտակւել, ու իր կեանքի մէջ խաչակից է եղել իր Տիրոջը, ու ամէն անգամ արժանացել է Նրա յարութեան փառքին։

Սրբազան Հայրը յաւելեց, դարերի խորքից եկող խօսքերը հաւատքի ու արդարութեան համար իւրաքանչիւր տառապեալի համար, եղել են յուսադրիչ եւ մխիթարիչ, ու նոր ուժ ու եռանդ են ներարկել մեր հայ ժողովրդի երակներում։

Առաջնորդ Սրբազան Հայրը հաւատքը կեանքի զրահահանդերձը որակելով անդրադարձաւ հաւատքի թերահաւատութեան արդիւնքներին, ապա շարունակելով իր խօսքը, ասաց, Քրիստոսի եկեղեցու եւ հաւատացեալի կեաքում տեղի ունեցող փորձութիւնների նպատակը նպաստում են ենթակայի ամրացման։

Սրբազան Հայրը յաւելեց, որ հայ ժողովուրդը, լինելով առաջին Քրիստոնեայ ազգը, իր կեանքը շաղաղելով երկնային արժէքներին ու Աստւածաշնչեան ուսուցումներին, անտանելի նեղութիւնների ենթարկւելով հանդերձ չի ընկճւել եւ Քրիստոսի չարչարանքները իր մարմնի մէջ կրելով, ունեցել է յարութեան տեսլականը։

Ապա Սրբազան Հայրը յիշելով 44-օրեայ Արցախեան գոյամարտի իրադարձութիւնները, ակնարկեց որ հայ ժողովուրդը հայրենի հողի վրայ, եւ թէ սփիւռքում հալածւեց ու յուսահատութեան ու լքւածութեան պահեր ապրեց, սակայն այդ բոլորը կրեց Աստծու հանդէպ ունեցած հաւատքով եւ յոյսով։ Սրբազան Հայրը յաւելեց հայ ազգը ամբողջական հայրենիքի տեսլականը ունենալով յաղթահարել է իր դէմ ծառացած դժւարութիւններին ու իր կեանքից հեռու է վանել յուսահատութեան մրուրը եւ հետամուտ է եղել կեանքին Աստւածային նախախնամութեամբ։ Վերջում Սրբազան Հայրը ակնարկելով այն իրողութեան, որ հայը մնայուն ու յաւիտենական արժէքների համար պայքարող ժողովուրդ է պիտի լինի առ յաւէտ։ Ապա սրբազան Հայրը կոչ արեց աղօթել նահատակների հոգւոյ հանգստեան, որդեկորոյս ծնողների մխիթարութեան, վիրաւորների շուտափոյթ ապաքինման ու ժողովրդի առաւել իմաստնացման համար, որպէսզի միասնականութեամբ դիմագրաւի իր դէմ ելած փորձութիւնները եւ վերականգնի այն ինչ կորցրեց այս պատերազմի ընթացքին։
Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com