Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Դատապարտման նամակ ԻԻՀ-ում ՀՀ Դեսպանին

13. նոյեմբեր. 2020

Իրանի իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Տիար Արտաշէս Թումանեան


ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Արցախեան 45-օրեայ պատերազմի հանգուցալուծման կապակցութեամբ, թւականիս նոյեմբերի 10-ին ստորագրւած սահմռկեցուցիչ համաձայնագիրը ցնցեց բոլորիս հոգին։

Համաձայնագիր, որը գաղտնի բանակցութիւնների արդիւնքում, միանձնեայ պատասխանատւութեամբ, առանց ազգային, եկեղեցական եւ քաղաքական գործիչների նաեւ հասարակութեան տեղեկացնելու, դրոշմւեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ստորագրութեամբ՝ թշնամուն սկուտեղի վրայ յանձնելով 30 տարիների ընթացքում մեր հայորդիների արեան գնով ազատագրւած հազարամեայ պապենական հողերը եւ ընդունելով թշնամու բոլոր նւաստացուցիչ պայմանները, որից կարեւորագոյնը կարելի է համարել Թուրքիայի եւ Ադրբեջանի տարիների նպատակը՝ Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետութեան միջեւ երկու ուղղութիւններով կապ հաստատելու հնարաւորութիւնը, որի համար բացւելու են Հայաստանի հարաւային դարպասները։

Այս դաւաճանական քաղաքական դիրքորոշումը եւ կատարւած գործողութիւնը սկիզբն է լինելու Արցախի հայաթափմանը եւ վտանգելու են Հայաստանի գոյապահպանումը, որն է թուրքի դարաւոր երազանքը։
Ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը իր իշխանութեան երկու եւ կէս ամեայ պաշտօնավարման ընթացքում սխալներ է թոյլ տւել արտաքին քաղաքականութեան ոլորտում՝ չզանազանելով թշնամին եւ բարեկամը, ինչը եւ նկատւեց Արցախեան 45-օրեայ պատերազմի ընթացքում, որի արդիւնքը եղաւ Հայ ժողովրդի արժանապատւութեան կորուստը եւ արձանագրւեց ազգային աղէտը եւ ողբերկութիւնը։

Արդ Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, Իրանահայ երկու Թեմերս, խստիւ դատապարտելով Նիկոլ Փաշինեանի միջոցով իրագործւած պարտւողական, խայտառակ գործարքը եւ, այժմ, նաեւ սեփական իշխանութիւնը պահելու եւ ինքնարդարացման նպատակով, երկրում ներքին թշնամանք սերմանելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու եւ հայ ժողովրդի միասնականութիւնը վտանգող գործողութիւնները, պահանջում ենք Նիկոլ Փաշինեանի անյապաղ հրաժարականը։ Երիցս դատապարտելի քայլ է համարւում նաեւ հրաժարականի արդարացի պահանջի դէմ նրա կողմից ձեռնարկւած ճնշման եւ բռնութիւնների փորձերը։

Առ այդ, կոչ ենք անում իշխանութեանը՝ միասնական դիրքորոշում որդեգրել ժողովրդական ցասումը մեղմացնելու, իրավիճակը առաւել բարդանալուց զերծ մնալու եւ Արցախի ազատագրման եւ ազգային վեհ նպատակների իրականացման անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու կապակցութեամբ։

ԱՂՕԹԱՐԱՐՔ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ՍԻՓԱՆ ԵՊՍ. ՔԷՉԷՃԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ