ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը եւ վիրուսի տարածման նոր թափը, ինչպէս նաեւ համայնքիս մէջ վերջին օրերի ընթացքում արձանագրւած մահացութեան եւ վարակւածների թւի աճը, կրկին անգամ կոչ ենք ուղղում մեր հայրենակիցների առաւել քան երբեւէ զգօն լինել եւ ուշիուշով հետեւել երկրի Առողջապահութեան նախարարութեան միջոցով հաղորդւող յորդորներին։

Համավարակի տարածման շղթան կոտրելու նպատակով, հնարաւորինս մնալ տանը եւ խուսափել բազմամարդ միջավայրերում ներկայանալուց, իսկ անհրաժեշտութեան պարագային անպայմանօրէն դիմակ կրել եւ յարգել սոցիալական հեռաւորութիւնը։

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29.10.2020