Ուսումնական տարեմուտը՝ հայոց դպրոցներում

Սոյն թւականի սեպտեմբերի 5-ին ժամը 8-ին, նոր ուսումնական տարեշրջանի խորհրդանշական զանգը հայոց դպրոցներում հնչեց հայոց ազգ. «Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցներում:

«Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցներում Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի օրհնութեամբ կատարւել է Տէրունական աղօթք, որից յետոյ նրանք ընթերցել են Սրբազան Հօր պատգամն ուղղւած հայ աշակերտութեանը: Ելոյթներ են ունեցել նաեւ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատնապետ Ալֆրէդ Կարապետեանը: Ողջոյնի խօսքով են հանդէս եկել նաեւ դպրոցների տեսուչները:

Պատգամաւորը գնահատելով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին եւ հայոց դպրոցների տեսչական ու ուսուցչական կազմերին եւ ծնողական խորհուրդներին, կորոնավիրուսային պրոտոկոլների յարգելու առումով իրականացրած բոլոր քայլերի գծով, քննադատեց ուսումնադաստիարակչութեան նախարարութեան շտապողականութիւնը, յոյս յայտնելով, որ ինչքան շուտ վերանան թերութիւնները բոլոր դպրոցներում:

Վերջում իւրաքանչիւր դպրոցի տեսչական կազմի հետ առանձնազրոյցի ընթացքում խորհրդարանի պատգամաւորը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետը, քահանայ հայրերի ներկայութեամբ՝ քննարկում էին պատկան դպրոցին առնչւող հարցերը:

Լուրը՝ Ալիքից