Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւորը հանդիպեց Սրբազան Հօր հետ

2020 թւականի օգոստոսի 24-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

Հանդիպման ընթացքում Պատգամաւորը նախ լուսաբանական բացատրութիւններ փոխանցեց ընդհանրապէս խորհրդարանական իրենց աշխատանքների վերաբերեալ եւ փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ ունեցած համագործակցութիւնների մասին: Այնուհետեւ խօսւեց գաղութիս եկեղեցինների եւ ընդհանրական հարցերի շուրջ:

Սրբազան Հայրը գնահատեց Պատգամաւորի տարած աշխատանքները եւ յաջողութիւն մաղթեց իրեն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ