Հանդիպում «Թունեան- Թովմասեան» դպրոցի տեսչուհու հետ

Երկուշաբթի՝ օգոստոսի 10-ին Կրթական խորհրդի դիւանը հանդիպեց «Թունեան- Թովմասեան» դպրոցի տեսչուհի՝ Սաթօ Խաչատրեանի, փոխտեսչուհիներ՝ Արսինէ Բոնիադեանի և Արսինէ Խաչատրեանի հետ: Հանդիպման ընթացքում հիմնականում խօսւեց թոշակների գանձման ընթացքի, դասաբաշխման և շինարարական հարցերի վերաբերեալ, քննարկւեցին դպրոցում առկայ խնդիրները և դրանց լուծման արդիւնաւէտ տարբերակները:

Տկն. Սաթօ Խաչատրեանը շնորհակալութիւն յայտնեց խորհրդից դպրոցներում իրականացւող աշխատանքներին ժամանակին վերահասութիւն տալու, ինչպէս նաև Թ.Հ.Թ Շինարարական մարմնից՝ իրականացւած շինաշխատանքների համար:

Ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանն էլ իր հերթին շնորհակալութիւն յայատնեց տեսչուհուց, Կ.Խ.-ի հետ փոխհամագործակցութեան համար, և իր խօսքում նշեց, որ նմանատիպ մտերմիկ հանդիպումները հնարաւորութիւն են ընձեռում, դպրոցներում առկայ հարցերի, խնդիրների աւելի խորքային ուսումնասիրութիւնների և շուտափոյթ լուծումներ գտնելու հնարաւորութիւնները աւելի են մեծանում:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ