ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Թեմիս Հայոց Դպրոցների եւ Մանկապարտէզների Յարգելի Ծնողներ՝

Սփիւռքեան պայմաններում հայ ժողովրդի գոյատեւման երաշխիքը եւ մեր ազգային գոյութեան ամրանիստ խարիսխներն են կազմում Ազգային, Կրօնական, Կրթական եւ Մշակութային կառոյցները, որոնցով ոգեշնչւում եւ պաշտպանւում ենք մեր ինքնութիւնը կորցնելուց եւ ձուլումից։

Ակնյայտ է, որ մեր ժողովուրդը այդ խոր գիտակցութեամբ առաջնորդւելով, բոլորանւէր զոհաբերում է ամէն ինչ, որպէսզի այդ ոգեղէն կառոյցների գոյապահպանումը երբեւիցէ չխաթարւի եւ յարատեւ լինի։

Արդ կորոնավիրուսային տնտեսական ճգնաժամային պայմաններում, ըստ թեմիս Կրթական խորհրդի կողմից ներկայացւած զեկոյցի, նկատելի է դպրոցների եւ մանկապարտէզների կրթաթոշակների բարձր տոկոսային գանձումը, որի համար յայտնում ենք մեր գոհունակութիւն եւ շնորհակալութիւնը, քանի որ դուք նաեւ Ձեր Ազգային եւ Կրօնական նախանձախնդրութեամբ ինչպէս միշտ աջակցում էք մեզ, համայնքիս կառոյցները՝ ի մասնաւորի դպրոցները, կանգուն եւ բանուկ պահելու նպատակին ծառայելու ծանր աշխատանքում։
Վստահ ենք, որ Ձեր աջակցութիւնը ինչպէս միշտ նոյն ոգեւորութեամբ կը շարունակւի։

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

23.07.2020