ՀՀ Արտակարգ եւ Լիազօր դեսպանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

2020 թւականի յուլիսի 22-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին, որը նոր էր վերադարձել Հայաստանից։

Սրբազան Հայրը նախ բարի գալուստ մաղթեց պրն. Դեսպանին ջերմօրէն ողջունելով նրան:

Պրն. Դեսպանը իր Հայաստան այցելութեան մասին զրուցեց եւ խօսւեց Հայաստան-Իրան բարեկամական յարաբերութիւնների մասին, որոնք օր յաւուր ամրագրւում են փոխադարձ հասկացողութեան եւ յարգանքի սկզբունքների վրայ:
Ընդունելութեանը ներկայ էր նաեւ պրն. Վիգէն Բաղումեանը:

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ