Ուսուցման Կառավարման Համակարգի (LMS) ներմուծումը հայկական դպրոցներ

Յուլիսի 14-ին Կրթական խորհրդի ատնապետ` Ալֆրէդ Կարապետեանը և փոխատնապետ` Կարինէ Բալըկճեանը դկտ. Դիբայի և պրն. Քարիմիի հետ հանդիպման նպատակով այցելեցին «Արաքս» դպրոց, ներկայ էր նաև դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը, հանդիպման նպատակն էր հայոց դպրոցներում ստեղծել Learning Management System Ուսուցման կառավարման համակարգ (LMS), հարթակ հեռավար ուսուցման և դասաւանդումների համար: Այն իրենից կը ներկայացնի ոչ միայն էլեկտոնային կառավարման հարթակ, այլ նաև մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին համախմբող կրթական կենտրոն:

Դկտ. Դիբային և պրն. Քարիմին հայկական դպրոցներում LMS հարթակի տեղադրման համար պէտք է խորհրդիս մանրամասն տեղեկութիւններ և տւեալներ ներկայացնեն, տեխնիկական ու տնտեսական հարցերի վերաբերեալ: Յատկանշական է, որ հայոց ազգային «Արաքս» դպրոցում արդէն իսկ աշխատանքներ են իրականացւում LMS համակարգում:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ