Խորհրդակցական հանդիպում՝ առարկաների նախնական դասաբաշխման թեմայով

Շաբաթ, յուլիսի 4-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում Սրբազան հօր հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր դպրոցներում առարկաների դասաբաշխումը: Յատկանշական է, որ այս տարի դասաբաշխման գործընթացը սկսւեց աւելի շուտ և իրականացւեց Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի և Սրբազան հօր հետ համախորհուրդ:

Բոլոր ներկաները յոյս յայտնեցին, որ ուսուցիչների հետ համատեղ փոխհամագործակցութեամբ կը կարողանան լաւագոյնս դիմակայել կրթութեան ոլորտում սպասւող մարտահրաւէրներին:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ