ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սոյն գրութեամբ մեր սիրելի հայրենակիցների ուշադրութեան ենք յանձնում, որ նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը, որը վերջին օրերի ընթացքում զարգացել եւ երկրում արձանագրւել է կորոնավիրուսի հետեւանքով մահկանացուների ամենաբարձր ցուցանիշը նաեւ աճել է հիւանդութեան նոր դէպքերի թիւը՝ հարկ է առաւել քան երբեւէ զգուշաւոր լինել եւ աւելի ուշադիր հետեւել երկրի Առողջապահութեան նախարարութեան միջոցով հաղորդւող յորդորներին։

Հարկ է խուսափել բազմամարդ եւ հաւաքական միջավայրերում ներկայանալուց իսկ անհրաժեշտութեան պարագային անպայմանօրէն դիմակ կրել եւ յարգել սոցիալական հեռաւորութիւնը՝ համավարակի տարածման շղթան կոտրելու կապակցութեամբ։

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
08.07.2020