Կ.Օ.Մ.-ը կատարում է հնարաւորինս՝ մեր հայրենակիցներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով

Թ.Հ.Թ. Կարիքաւոր Օժանդակող մարմինը կատարում է հնարաւորինս Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով տուժած եւ գործազուրկ հայրենակիցներին ինչպէս նաեւ յատուկ խնամքի կարօտ ընտանիքներին օժանդակութիւն ցուցաբերելու աշխատանքը:

Այս ուղղութեամբ Թեմական խորհրդի եւ մարմնի հետեւողական աշխատանքների շնորհիւ, «Էմամի Հրաման Գործադիր Շտապ»-ի կողմից տրամադրւեց պարէնային փաթեթներ, որոնք 2020 թւականի յունիսի 8-ին երկուշաբթի «Սահակեան» կենտրոնում, բաժանւեց կարիքաւոր ընտանիքներին եւ ուր որ անկ է:

Մարմինը փորձել է հնարաւորութիւն ստեղծել պարէնները փոխանցել ֆիզիկապէս թոյլ եւ անկարող անձանց, նրանց ովքեր առողջական իրավիճակի բերումով հնարաւորութիւն չեն ունեցել անձնապէս դիմել եւ ստանալ իրենց պարէնները:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ