Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իմամ Մուսա Սադրի մեծարման միջոցառում

Չորեքշաբթի, 17 փետրւար 2016-ի առաւօտեան ժամը 9-ին, թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը մասնակցեց Լիբանանի Շիիների ժամանակի առաջնորդ եւ քաղաքական գործիչ՝ Իմամ Մուսա Սադրի մեծարման միջոցառմանը կազմակերպութեամբ ՛՛Իմամ Մուսա Սադր Մշակութային Հաստատութեան՛՛, որը տեղի ունեցաւ Ղոմի Իսլամական Ուսումնասիրութիւնների կենտրոնում։

Քահանայ հայրը փոխանցելով Առաջնորդ Սրբազան հօր ողջոյնները դասախօսութիւնների առաջին բաժնում ընթերցեց Սրբազան հօր պատգամը ըստ հետեւեալի՝ 

«Ողջունում ենք այս միջոցառումը կազմակերպողները եւ գնահատում նրանց, որովհետեւ մեր յիշողութեան մէջ վերաթարմացնում են յիշատակը այն մեծ մարդուն, ղեկավար հոգեւոր առաջնորդին, որ լիբանանեան հայրենիքին ամբողջականութեան եւ մարդկութեան խաղաղ կեցութեան խորապէս հաւատացողն էր, այդ ղեկավար մեծ անձը Իմամ Մուսա Սադրն էր, որուն հետ հանդիպելու բախտն ունեցած եմ 70-ական թւականներուն։ Իմամ Սադրը Լիբանանեան հոգեւոր քաղաքական եւ ընկերային կեանքում, այն մեծ ղեկավարն էր որ իր շնչով կարողանում էր ի մի բերել, բոլոր լիբանանցիներին, Իր անյայտացումը լիբանանեան եւ իսլամական աշխարհից մեծ կորուստ էր որի հետեւանքները մինչ այժմ կրում ենք։ Այս ձեռնարկը թող լինի գեղեցիկ յուշ իր աշխարհին մտաւոր եւ հոգեւոր վերակենդանացման մեզմէ իւրաքանչիւրիս համար»։ 

Միջոցառման խօսողները դրւատեցին Իմամ Մուսա Սադրն ու իր առաքելութիւնը Լիբանանեան քաղաքական կեանքում։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ