Այսօր տօնն է Սուրբ Հռիփսիմէ Կոյսի

Այս տարի, Ս․ Հռիփսիմեանց կոյսերի տօնը յիշատակւում է այսօր Յունիսի 8-ին։ Այս տօնը ամէն տարի նշւում է Հոգեգալստեան առաջին Կիրակիին յաջարդող երկուշաբթի օրը, որը Հայոց Հոգեգալսեան՝ Հայ եկեղեցու մեկնակէտն է համարւում։Մի շաբաթաշրջան ,որը կոչւում է Արարատեան դաշտավայրի տօների ոսկէ շղթայ։ Հռիփսիմեանց կոյսերի Տօնը, Գայիանեանց կոյսերի Տօնը, Ս․Յովհաննու Կարապետի եւ Ս․Աթանագինէի Տօնը, Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Խոր Վիրապից ելնելու եւ Սուրբ Էջմիածնի հիմնադրութեան Տօնը:

Արդ՝ անդրադառնանք երանելի այս կոյսերի նահատակութեանն եւ արեան հեղման ու Աստծու հանդէպ հաւատքի ամրութեանը, որոնց արդիւնքում Քրիստոնէութիւնը Հայոց աշխարհում հռչակւեց իբրև պետական կրօն։

Ս․ Հռիփսիմէն իր մօտ էր պահում Պատրոնիկէ թագուհոց խաչափայտի մասունքը, որը վերջինիս պարգեւել էր Ս․ Յակոբոս Տեառնաեղբայրը ։ Սրբուհին անկրկնելի գեղեցկութիւն ունէր, եւ առաքինազարդ վանական կեանք էր վարում Հռոմում, Ս․ Պօղոս առաքեալի անւան մի վանքում,իր մայրապետի՝ Գայիանէ կոյսի առաջնորդութեամբ:

Սուբբ Գայիանէյի գլխաւորութեամբ, Սուրբ Հռիփսիմէն, 37 կոյսերով, Հռոմէկան Դիոկղետիանոս կայսերի (284–305) հալածանքներից խուսափելով՝ Եգիպտոսի ճամբով, Երուսաղէմ է հասնում, եւ դրանից յետոյ Տիրամօր պատկերը կրող երկիրը Հայաստան է գնում։ Նրանք ի վերջոյ եօթ քահանաների ընկերակցութեամբ սերմանում են Քրիստոնէութեան սերմերը Հայաստանում եւ ապաստան են գտնում Վարագայ լեռան ստորոտին, ուր Սուրբ կոյսը, իր մօտ պահւած խաչափայտը քահանաներին յանձնելով (հանգրւանուն են Վաղարշապատի Հնձանք կոչւած վայրում: Տրդատ թագաւորը իր մարդկանց միջոցով՝ գտնում է կոյսերին ու Ս․ Հռիփսիմէի գեղեցկութիւնը տեսնելով, ինքն էլ իր հերթին, նրա նկատմամբ ցանկութեամբ համակւում: Ս․Հռիփսիմէն Ս․ Հոգով զօրացած հրաժարւելով Տրդատից, 32 հաւատակից վկայուհիների հետ միասին տաժանքի ենթարկւելով նահատակւում են: Սրբուհիների մարմինները 9 օր անթաղ մնալուց յետոյ, Խոր վիրապից դուրս եկած Ս․Գրիգոր Լուսաւորիչի ձեռքով ամփոփւում։ Նրանց նահատակութեան վայրում, հաստատւած է նոյնաուն փառահեղ վանքը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.26-33։

Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը։ Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։ Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք։

 
Օրւայ տօնը Աւետարանի Լոյսի ներքոյ

Սուրբ Կոյսերը ոչ թէ ժամանակաւոր մահւանից էին փախչում, այլ անտանելի, կատաղի եւ անօրէն ցանկութիւններից էին ճողոպրում: Ոչ թէ ուզում էին սոսկ իրենց մարմինները երկրայինների տանջանքներից հեռու պահել ու նրանց զրպարտութիւնից ազատւել, այլ իրենց հոգիները սրբութեամբ եւ առանց աղտեղութեան պահել անօրէն կրօնի անառակ պիղծ ու կեղտոտ խառնակութիւնից։ Սուրբ Հռիփսիմէն եւ իր ընկերուհիները թէ եւ կորցրեցին իրենց Ֆիզիքական կեանքը« Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» բայց շահեցին յաւիտենական կեանքը« բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են»։