ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ նկատի ունենալով քորոնաժահրի պատճառով պետական եւ մեր Ազգային Առաջնորդարանի որոշումները, առ ժամաբար տնօրինւում է որ՝

1- Կիրակի 17 մայիս 2020-ի առաւօտեան միայն Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցում վերսկսւելու է Ս. պատարագի արարողութիւնը, բայց դռնփակ, առանց ժողովրդի։ Ս. պատարագը instagram–ով ցրւելու է։

2- Ս. Պսակի եւ Մկրտութեան խորհուրդները կատարւելու են դարձեալ դռնփակ եւ միայն պսակւողների եւ մկրտութեան տէրերի ծնողների եւ ընտանիքի անդամների ներկայութեամբ 10-15 հոգուց ոչ աւելի։
Զայս յայտնում ենք առ ի գիտութիւն։


ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
13 Մայիս 2020
Թեհրան