Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԵՂԵԿԱՆՔ

Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակը եւ ճգնաժամը նկատի ունենալով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կիրակի, թւականիս մարտի 8-ին գումարւած նիստում յանգել է հետեւեալ որոշումների՝

-Այս ուղղութեամբ առօրեայ հաղորդւած լուրերին եւ յորդորներին հետեւելու եւ հարկ եղած աշխատանքներին վերահասու լինելու եւ տնօրինելու կապակցութեամբ կեանքի է կոչել շտաբ հետեւեալ անձնակազմով՝

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեան
«Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի կապ՝ Քրիստ Արզումանեան
Յարաբերական մարմնի կապ՝ Հարմիկ Աւետեան
Նոր Բուրաստան գերեզմանատան կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեան
Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեան

-Հիգիենայի սկզբունքները պահպանելու եւ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, նկատի է առնւել 2.000.000.000.-ռիալ բիւջէ «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանին եւ Ծերանոցներին հարկ եղած անհրաժեշտ առողջապահական պարագաները տրամադրելու առնչութեամբ։

-Շտաբի աշխատանքներին զուգահեռ Թեմական խորհուրդը կիրակի օրերը նիստ է գումարելու աշխատանքներին վերահասու լինելու առնչութեամբ։

-Թեմիս Կարիքաւորներին Օժանդակող մարմնի հետ խորհրդակցաբար եւ ուսումնասիրութեամբ օժանդակութիւն է ցուցաբերւելու՝ այս ուղղութեամբ օժանդակութեան կարիք ունեցող ընտանիքներին։


ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 մարտ 2020

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ