Հիգիենայի միջոցների առաքում Հայոց Ազգային դպրոցներ

Հաշւի առնելով կորոնավիրուսի դէմ պայքարի անհրաժեշտութեան առաջնահերթութիւնը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ և Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կիրառւում են մի շարք քայլեր կապւած վիրուսի տարածման դէմ:

2020 թւականի փետրւարի 27-ին Թեհրանի բոլոր հայկական դպրոցներին և մանկապարտէզներին է տրամադրւել մի շարք անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, խոնաւ ալկոհոլային անձեռոցիկներ, պաշտպանիչ դիմակներ և տեղեկատւական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացւում է նոր վիրուսի, դրանով չվարակւելու անհրաժեշտ քայլերի մասին։

Նշելի է նաև, որ առաջիկայում կը տրամադրւեն նաև աւտոմատ ջերմաչափման համար նախատեսւած թւային ջերմաչափներ և ախտահանող նիւթեր:

Հետևելով մի շարք պարզ կանոնների կը կարողանաք խուսափել վիրուսով վարակւելու վտանգից
• Պարբերաբար լւացէք ձեռքերը
• Ձեռքերով մի դիպչէք ձեր աչքերին, քթին, բերանին
• Խուսափէք գրիպի և հարբուխի ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումներից
• Եթէ հիւանդ էք, պարզապէս մնացէք տանը
Առողջութիւն բոլորիդ:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ