2020 թւականի Առաջին Արեւագալի Արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում

2020 թւականի փետրւարի 25-ին երեքշաբթի Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր Եկեղեցում, առաւօտեան ժամը 9։30-ին, նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի ու հոգեւոր դասի մասմակցութեամբ եւ աղօթակցութեան հաւատացեալ ժողովրդի՝ սկսւեց Մեծ Պահքի հաւաքական Արեւագալի ժամերգութիւնը, որը յետայսու իւրաքանչիւր երեքշաբթի հերթաբար պիտի տեղի ունենայ թեմիս ծխական եկեղեցիներում իսկ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին էլ առաւօտեան ճշտւած ժամերին կը կատարւի նոյն ժամերգութիւնը:

Արևագալի ժամերգութիւնը կատարւում՝ «Ի դէմս Հոգւոյն Սրբոյ»: Արևագալի ժամը Քրիստոսի յարութեան խորհուրդն ունի, որովհետև Յիսուս այս ժամին երևաց աշակերտներին Իր յարութիւնից յետոյ: Այս ժամերգութիւնը յիշեցնում է մեզ նաև Քրիստոսի Երկրորդ գալուստն ու մարդկանց համընդհանուր յարութիւնը:

Աստւածապաշտութեան այս կարգը անւանում ենք Արևագալի, որովհետև ժամերգութեան ընթացքում երգւող երգերով, քարոզներով և աղօթքներով խնդրում ենք Սուրբ Հոգուն, որ զգալի արեգակի ծագելու հետ, լուսաւորի մեր հոգին իմանալի արեգակի՝ Քրիստոսի Լոյսով: Արեգակը մեր Փրկչի նմանութիւնն ունի, որ ծագելով արևելքում լուսաւորեց մարդկութեանը:
Արևագալի կարգի այսօրւայ ձևը հիմնականում պատկանում է Ս. Ներսէս Շնորհալուն, յատկապէս շարականները, երգերը («Յարեւելից», «Ճգնաւորք», «Լոյս, Արարիչ լուսոյ», «Ճանապարհ»), քարոզներն ու աղօթքները:

Արևագալի ժամերգութիւնը այժմ առաւել հանդիսաւորութեամբ կատարւում է Մեծ Պահքի շրջանում՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Աւարտին կատարւում է Մանասէ թագաւորի ապաշխարութեան աղօթքը, Հրաժարումն ու Սուրբ Աթանաի հաւատամքն ու ընդհանուր խոստովանութիւնը, որին յաջորդում է Տէր ողորմեան։

Յաւարտ արարողութեան Սրբազան Հայրը բնաբան ընդունելով Լոյս Արարիչ Լուսոյ շարականը, անդադարձաւ որ յիշեալ ժամերգութիւնի նպատակն է, Աշխարհի Լոյս՝ Քրիստոսից խնդրենք, որ կեանքը լուսաւորի այս աշխարհում եւ թէ հանդերձեալում ճանբորդակից լինելով բնակեցնի իր բնակարաններում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ