Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԱՐԶԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ - ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնութեամբ 2020 թւականի փետրւարի 8-ից 10-ի ժամանակաշրջանում կազմակերպւեց և անցկացւեց Ֆուտբոլի մրցոյթներ միջնակարգ օղակի աշակերտների միջև:

Շաբաթ, փետրւարի 8-ին «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի բակում տեղի ունեցաւ առաջին մրցութիւնը՝ «Նայիրի-Սողոմոնեան» և «Մարիամեան» դպրոցների միջև: Յաղթող թիմը պէտք էր մասնակցէր եզրափակիչ խաղին: Այդ խաղի արդիւնքում յաղթող ճանաչւեց «Մարիամեան» դպրոցի խումբը: Նոյն օրը՝ «Գոհար» դպրոցի բակում տեղի ունեցաւ «Գոհար» «Մարիամ» տղ. դպրոցների ֆուտբոլային հանդիպումը, արդիւնքում յաղթեցին «Գոհար» դպրոցի տղաները:

Փետրւարի 10-ին կայացաւ խաղերի եզրափակիչ փուլը «Մարիամ» տղ. դպրոցի բակում: Տեղի ունեցաւ երկու հանդիպում՝ «Նայիրի-Սողոմոնեան» և «Մարիամ» տղ., այնուհետև յաղթող թիմերի՝ «Գոհար» և «Մարիամեան» դպրոցների մրցման արդիւնքում առաջին պատւաւոր հորիզոնականը գրաււեցին «Մարիամեան» դպրոցի տղաները և նւաճեցին յաղթական գաւաթը և պարգևատրւեցին նւէրներով:

Մրցոյթների անցկացման հիմնական նպատակն էր՝ մատաղ սերնդի մէջ ստեղծել աշխուժութիւն և երեխաների մօտ ձևաւորել ֆիզիկական կուլտուրա, որն ուղղւած կը լինի նրանց առողջութեան ամրապնդմանն ու պահպանմանը: Մրցութիւնների աւարտին բոլոր մասնակից աշակերտները ստացան գնահատագրեր:

Ընթացիկ աշխատանքներում յանձնախմբին իրենց օժանդակութիւնը ցուցաբերցին օժանդակող անձինք, ներկայ էր նաև «Աւետիսեան» բուժարանից մէկ աշխատակից՝ անհրաժեշտութեան դէպքում աշակերտներին առաջին օգնութիւն ցոյց տալու նպատակով:

Բոլոր մրցոյթներին իր ներկայութիւնն է ունեցել Կրթական խորհրդից Խաչատուր Խաչատրեանը:

Մարզական յանձնախմբի անդամներն են՝ Հենրի Քսաչիքեանը, Լիւդվիգ Նազարեանը,Մելինէ Խոդաբախշեանը և Ռազմիկ Միրզախանեանը:

Յատուկ շնորհակալութիւն ենք յայտնում բոլոր օժանդակող անձանց, յանձնախմբի աշխատանքը սահուն ընթանալու գործում իրենց ցուցաբերած համագործակցութեան համար:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ