Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամները հանդիպեցին Սրբազան Հօր հետ

Երկուշաբթի՝ 2020 թւականի փետրւարի 17-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներին, որոնք եկած էին նախ Սրբազան Հօր առողջութեան համար իրենց բարեմաղթանքները յայտնելու եւ երկրորդ յայտնելու, որ արդէն 4 տարի է, որ իրենք գործում են եւ ժամանակն է նոր խորհրդի ընտրութեան:

Սրբազան Հայրը գնահատեց իրենց տարած աշխատանքը եւ շնորհակալութիւն յայտնեց իրենց բարեմաղթանքների համար եւ թելադրեց, որ առաջին հերթին յստակ շրջաբերականով յայտնեն իրենց հայրենակիցներին նոր խորհրդի ընտրութեան մասին եւ Ալիքով էլ յայտարարութիւն տպագրեն այդ մասին: Այնուհետ ճշտեն թւականը եւ հաւաքը կատարեն Սրբոց Թարգմանչաց եկեղեցուն կից «Շաղուլեան» սրահում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ