Հանդիպում Ազգային Առաջնորդարանում

2020 թւականի փետրւարի 5-ին չորեքշաբթի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէն՝ տկն. Ալիս Շահմուրադեանին եւ իր օգնական՝ Սերինէ Ռոստամլուին:

Նրանք եկած էին Սրբազան Հօրը զեկուցելու իրենց վերջին երեք ամիսների աշխատանքներից եւ հրաւիրելու Թեմակալ առաջնորդին ներկայ գտնւելու «Արտակ Մանուկեան» թանգարանում կազմակերպւած Հայ Կանանց ասեղնագործութիւնների ցուցահանդէսին եւ ապա կատարելու փակումը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց աշխատանքը եւ յաջողութիւն մաղթեց իրենց:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ