«Ակունք» կենտրոնի կազմակերպած նկարչութեան ցուցահանդէս-վաճառքի միջոցառում

2020 թւականի յունւարի 30-ին հինգշաբթի, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների օժանդակող կենտրոնի նկարչութեան ցուցահանդէս-վաճառքի բացման հանդիսութիւնը, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան սրահում:

Բացման ծրագրին ներկայ էր Թեմակալ առաջնորդը, որին ընկերակցում էր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը:

Սրբազան Հայրը գնահատեց Կենտրոնի սաների ինչպէս նաեւ տնօրինութեան ու աշխատակազմի գործունէութիւնը, նմանատիպ միջոցառում կազմակերպելու համար:

2020 թւականը Վեհափառ Հայրապետի տնօրինումով կոչւած է «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի»: Ակունք կենտրոնը միշտ եղել է համայնքիս ազգայինների, բարերարների եւ բոլոր հայրենակիցների ուշադրութեան կենտրոնում ու տարբեր միջոցառումներում կենտրոնը վայելել է նրանց բարիացակամ մօտեցումը, սակայն նոր տարեշրջանում պէտքէ յատուկ ուշադրութիւն դարձնել կենտրոնի կազմակերպւելիք ծրագրերին ու հնարաւորինը ձեռնարկել որպէսզի կենտրոնը լաւագոյն կերպ կարողանայ իրականացնել իր նախատեսած ծրագրերը։

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ