Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հանդիպում Սոցիալապէս խոցւածներին օժանդակող ու հովանաւորող միութեան գործադիր տնօրէնի հետ

Երկուշաբթի փետրւարի 1-ին, Սոցիալապէս խոցւածներին օժանդակող ու հովանաւորող միութեան՝ «Էհիա»-ի, ինչպէս նաև Հաշմանդամ մանուկ-պատանիներին հովանաւորող միութեան՝ «Թավանեաբ»-ի գործադիր տնօրէնն ու յիշեալ հաստատութեան հոգեբանն այցելելով Թեհրանի ազգային առաջնորդարան, հանդիպում ու զրոյց ունեցան Թեհրանի հայոց թեմական խորհրդի փոխատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանի և ազգային առաջնորդարանի սոցիալական աշխատող՝ Լինդա Մինասեանի հետ:

Հանդիպման նպատակն էր տեղեկութիւններ փոխանցել այս հաստատութեան աշխատանքների կապակցութեամբ և դրան զուգահեռ նաև ՁԻԱՀ-ի (ایدز) կանխարգելման ուսուցումների նպատակով սեմինարների կազմակերպման ծրագրաւորում կատարել: Նաև հաշմանդամ երեխաներին հովանաւորելու կապակցութեամբ այս հաստատութեան միջոցով տարւող աշխատանքների հետ հայ համայնքին ծանօթացնելու ձևերի շուրջ խորհրդակցութիւն կատարւեց: 

Հանդիպման ընթացքում համագործակցութիւնների ընդլայնման նպատակով որոշումներ ընդունւեցին, որոնցից կարելի է յիշել «Ալիք» օրաթերթի և Թեհրանի հայ մարզա-մշակութային միութիւնների միջոցով այս հաստատութեան աշխատանքի ծանօթացումը, այս հաստատութեան կողմից «Ա. Աւետիսեան» բուժարանին ծառայութիւնների մատուցումը, ՁԻԱՀ-ի (ایدز) ու նաև դրա կանխարգելման հետ ծանօթացման սեմինարներ կազմակերպելը, նաև հաշմանդամ երեխաների համար տարբեր բնագաւառներում այս հաստատութեան մատուցած ծառայութիւններից օգտւելը, որոնցից կարելի է յիշել լոգոպեդիան (گفتار درمانی) , ֆիզիոթերապիա (فیزیوتراپی) և աշխատանքի միջոցով բուժումը (کار درمانی):

 

Սոցիալապէս խոցւածներին օժանդակող ու հովանաւորող միութիւն-«Էհիա»

Հեռ. 66935533, 66921372, 66935124

Կայքէջ: www.spasdi.ir

 

Հաշմանդամ մանուկ-պատանիներին հովանաւորող միութիւն-«Թավանեաբ»

Հեռ. 66935533, 66921372, 66935124

Կայքէջ: www.tavanyab.ir

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ