Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Զեկոյց Մարիամ Մանկապարտէզից

Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը նպատակ ունի պարբերաբար ներկայացնել զեկոյցներ ազգային դպրոցներից:

Այս շարանում, ստորև ներկայացնում ենք Մարիամ Մանկապարտէզի զեկոյցը:

Ծնողական խորհոդի կազմ`

  1. Անի Քեշիշեան
  2. Ագնես Հայրապետեան
  3. Լինա Վարդանեան
  4. Ալենուշ Ղազարեան
  5. Մելինէ Դաւթեան
  6. Մելինէ Ծատրեան
  7. Քարոլին Պետրոսեան 

Կատարւած ծրագրեր

  • Նշւել է մանուկների համաշխարային օրը
  • Նշւել է  Ս․ Թարգմանչաց  տօնը
  • Նշւել է  Նոր Տարւայ հանդէս եւ ձմեռ պապիկի դիմաւորում
  • Տեղի են ունեցել մէկ ընդհանուր եւ դասարանային ծնողական ժողովներ
  • Ունեցել ենք աչքի ստուգում Բեհզիստի կենտրոնի կողմից 

Հարկ է նշել, որ մանկապարտէզի եւ նախակրթարանի աշխատանքները հիմնականում եղել են՝ լեզւի ու մտքի զարգացում, կրօնի հասկացողութիւն, երգ եւ պարի ուսուցում եւ զարգացում, անգլերէն լեզւի ուսուցում, համակարգչի օգտագործման ուսուցում ,տարիքային սահմաններում մտային աշխատանքներ, ձեռքի աշխատանքներ, նկարչութեան զարգացում, ինքնաստեղծագործական եւ մտային խաղեր, ինքնավստահութեան ուսուցումներ եւ այլն: Նախակրթարանի ծրագրում պէտք է աւելացնել՝ հայերէն, պարսկերէն եւ թւաբանութեան դասաւանդումը:

Ընթացքի մէջ են՝

  • Տարազահանդէսը  եւ տրնդէզի հրավառութիւնը , դասարանային տարեդարձները ,գարնան , Զատկւայ եւ մայրերի օրւայ  տօնակատարութիւնը, Մեծ Եղեռնի անմահ զոհերի յիշատակին եկեղեցւոյ այցելելոթիւնը։
  • Ծաղկազարդի ,հոգեւոր թափօրի , Համբարձման, վերջին զանգի եւ տարեվերջի հանդէսի ծրագրերը։ 

Ծնողական խորհրդի կողմից կազմակերպւել են՝

  • Նոր Տարւայ վաճառք
  • Տարեկան խրախճանքի  երեկոյ եւ այլ նիւթական եւ գեղարւեստական ձեռնարկներ

Տեսչութիւն՝

Մանկապարտէզի տեսչուհին է առաքինազարդ ՝ ՔոյրՄարիետ  Թադէոսեանը , որը ծնւել է 1950 թւականին Սուրիոյ Ղամշլի քաղաքում։ Իր մանկավարժական դասընթացները   աւարտել ե Իտալիայում , Ֆրանսիայում եւ այլ երկրներում ։ Աւելի քան 46 տարւայ անցեալ ունի Մարիամ հաստատութեան տնօրինման գործում, եւ հոգեւորական լինելով արդէնիսկ բազմիցս տարիներ դասաւանդում է Կրօնը Մարիամ հաստատութիւնում ։

Փոխ տեսուչ՝

Մանկապարտէզի փոխտեսչուհին է տկն․ Ալենուշ Յովսէփեանը , որը  ծնւել է 1980 թւականին Թեհրանում և մանկավարժական դասընթացները աւարտել է Թերանի Ազատ Համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնը և մասնակցել է վերապատրաստական դասընթացների ՝ Հայաստանում եւ Թեհրանում։ 12 տարի աշխատել է Մարիամ Մանկապարտէզի գրասենեակում։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ