Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների այցելութիւնների շարանում, 2020 թւականի յունւարի 11-ին շաբաթ, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում հիւրընկալեց դոկտ. Շաւարշ Յովասափեանին եւ գաղութիս ազգային եւ գործարար ճարտարագէտ՝ Վարուժան Առաքելեանին:
Դոկտ. Յովասափեանը նախկին արաքահայ-թեհրանահայ գերմանիայի ազգային հասարակական կեանքում մեծ դերակատարութիւն է ունեցել:
Ճրտգ. Վարուժան Առաքելեանը գաղութիս յայտնի մտաւորական ազգային եկեղեցական կեանքի մէջ մեծ ներդրում ունեցող եւ յատկապէս Ս. Թադէի վանքի Սուրբ Ստեփանոսի տաճարի ու Ծործորի եկեղեցու նորոգութեան եւ տեղափոխման մէջ անփոխարինելի դեր է ունեցել:
Ազգային Առաջնորդարանի հանրային կապ