Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սուրբ Հաղորդութիւն Ծերանոցներում

Հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան եւ Կարիքաւորների օժանդակութեան յանձնախմբերի նախաձեռնութեամբ, այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն «Ռազի» եւ «Էհասն» հոգեբուժական կենտոններ նաև «Քահրիզաք», «Օմիդ», «Մեհր Է գոլ» եւ «Սուրբ Մարիամ» ծերանոց-անկելոցներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին:

Այս առիթով յանձնախմբերի ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Արժ. Տիարք Գրիգորիս եւ Արիստակէս Քահանայ հայրերի այցելեցին վերոյիշեալ կենտրոնների բնակիչներին: Այցելութիւնների ընթացքին Քրիստոնեայ բնակիչները Սուրբ Հաղորդութիւն ստացան, որից յետոյ Ձմեռպապի միջացով իւրաքանչիւրին տրւեց Տէրունի պատկերներ ու նւէրներ: Ապա տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Ազգային Առաջնորդարանի հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ