Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՐԹՈՒԹԵԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ «ԱՐԱՔՍ» ԴՊՐՈՑ

2019 թւականի դեկտեմբերի 29–ին, Ամանորեայ և Սուրբ Ծննդեան տօների առիթով հայոց ազգային «Արաքս» դպրոց ժամանեց Իրանի Կրթութեան և Գիտութեան նախարար՝ դոկտ. Մոհսէն Հաջի Միրզային: Նախարարին ուղեկցում էին Կրթադաստիարակչական նախարարութեան համակարգող կենտրոնի ղեկավար՝ պրն. Բաղերզադէն, Կրթադաստիարակչական նախարարութեան տեղեկատւութեան և հանրային կապի կենտրոնի ղեկավար՝ դոկտոր Համիդին, Թեհրանի կրթադաստիարակչական կենտրոնի ընդհանուր տնօրէն պրն. Ֆուլադվանդը 6-րդ շրջանի Կրթադաստիարակչական կենտրոնի պետ՝ պրն. Նազարեանը և նոյն ոլորտի բարձրաստիճան այլ պաշտօնեաներ:

Նախարարին դպրոցի մուտքի մօտ ընդառաջ գնաց Ձմեռ պապիկը և ուղեկցեց դէպի աշակերտութեան շարքերը: Ամանորեայ ծրագիրը սկսւեց Տէրունական աղօթքով, ապա Իրանի Իսլամական հանրապետութեան հիմնով:

Նախարարութեան պատւիրակութեանը դիմաւորեցին ԹՀԹ Թեմական խորհրդի փոխատենապետ՝ Արա Շահվերդեանը, Կրթական խորհրդի ատենապետ պրն. Ալֆրէդ Կարապետեանը, «Արաքս» դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը, ուսուցչական կազմը, ծնողական խորհրդի անդամները և աշակերտութիւնը: Բարեգալստեան խօսքով հանդէս եկաւ Անի Մանուկեանը:

Նախարար Մոհսէն Հաջի Միրզայիին իր ամանորեայ մաղթանքներն ու շնորհաւորանքները յղեց ներկաներին, յաջողութիւն ցանկանալով բոլորին և նրանց ընտանիքներին: Նա իր խօսքում նշեց նաև, որ աշակերտների դպրոցում անցկացւած օրերն, որոշիչ եւ բարձր ազդեցութիւն ունեն Իրանի ապագայ զարգացման եւ բարգաւաճման գործում:
Աշակերտները «Տօնածառ» երգի կատարումով բարձրացրեցին ներկաների տրամադրութիւնը և երգի հնչիւնների ներքոյ քայլեցին դէպի դասասենեակներ:

Ալֆրէդ Կարապետեանը շնորհակալութիւն յայտնեց նախարարին այցելութեան համար և շեշտը դնելով հայ պարսիկ բարեկամական փոխյարաբերութիւնների վրայ, նա մասնաւորապէս անդրադարձաւ երկրի ղեկավարի և բարձրաստիճան անձանց ուշադրութեանն ու այցելութիւններին հայ նահատակների և անձնուրացների ընտանիքներին:
Իսկ Թեմական խորհրդի փոխատենապետ Արա Շահվերդեանը յատկանշական համարեց հայկական դպրոցներին պետական նիւթական յատկացումներ տրամադրելու անհրաժեշտութեանը:

Դպրոցի ուսուցիչները հնարովորութիւն ունեցան բարձրաձայնելու դպրոցում առկայ մի շարք հարցեր, նախարարի հետ տեղի ունեցաւ նաև առանձնազրոյց ազգային իշխանութեան ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկւեց համայնքի հայոց դպրոցներում առկայ հարցերն ու խնդիրները, որոնց աւելի մանրամասնօրէն կանդրադառնանք առաջիկայում:

Նշելի է նաև, որ հիւրերը շրջեցին դպրոցի տարբեր դասարաններում, շփւելով աշակերտների հետ, այցելեց դպրոցի գրադարան, տարրալուծարան, արհեստանոց, երգի, նկարչութեան, մարզանքի դասարաններ: Դպրոցում այդ պահին անցկացւում էր քննութիւն՝ Կրօն առարկայից, նա յաջողութիւն մաղթեց քննութիւն յանձնող աշակերտներին:

Համեստ հիւրասիրութիւնից յետոյ, հիւրերը հաճելի տպաւորութիւններով և բարձր տրամադրութեամբ, Ձմեռ պապիկի կողմից ստանալով ամանորեայ կապոցներ հեռացան դպրոցից:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ