Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Բուժքոյրերի վերահսկող օրգանի գերագոյն խորհրդի անդամները այցելեցին Սրբազան Հօրը

Դեկտեմբերը, ինչպէս միշտ, Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօնների առիթով, յագեցւած է լինում բազմաթիւ ու բազմապիսի այցելութիւններով, որը միշտ ջերմ սիրով ընդառաջում է Թեմիս Առաջնորդը եւ Ազգային Առաջնորդանի յարկի տակ ընդունում է իրեն այցելած հիւրերն:

Այդ շարանում՝ շաբաթ, դեկտեմբերի 28-ին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց՝ Բուժքոյրերի վերահսկող օրգանի գերագոյն խորհրդի տնօրէն՝ պրն. Շամսոլդին Շամսին, նոյն խորհրդի փոխնախագահ՝ Ալի Աքբար Ջարահին, խորհրդի քարտուղար՝ պրն. Համիդրէզա Ազիզին, խորհրդի անդամներ՝ դոկտ. Մադահին, դոկտ. Զարէին, պրն. Հոսէյն Մօմէնին եւ օրգանի հանրութեան հետ կապի տնօրէն՝ պրն. Մոհամադ Ալի Մարդոմին:

Յատկանշական է, խմբին մաս էր կազմում Իրանի վաստակաւոր բուժքոյրն դոկտ. Մադահը, որը համարւում է իրանի բուժքոյրութեան մայրը:

Նշենք, որ այցելուներին ընկերակցում էին՝ դոկտ. Ալիս Խաչեանը, դոկտ. Արփի Մանուկեանը եւ բուժքոյր՝ Կարին Այւազեանը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց իրենց եւ իր երախտիքը յայտնեց ունեցած այցելութեան կապակցութեամբ, կարեւորելով ու գնահատելով բժշկական եւ բուժքոյրական սրբազան ու նւիրական աշխատանքը:

Հիւրերը Թեմիս Առաջնորդին նւիրեցին գեղեցիկ հիւսւած գորգի շրջանակ:

Ազգային Առաջնորդարանի Հանրութեան հետ կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ