Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ.Հ. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը այցելեց ազգային առաջնորդարան

Երեքշաբթի 24 դեկտեմբեր 2019 թւականին Ազգային Առաջնորդարան այցելեց՝ եռօրեայ այցով Իրան ժամանած, Հ.Հ. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ Զարուհի Բաթոյեանը եւ իր գլխաւորած պատւիրակութիւնը, որոնց ընկերակցում էին Իրանում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը եւ դեսպանատան դիւանագիտական կազմը:

Պատւիարկութեանը Ազգային Առաջնորդարանում դիմաւորեցին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը, նոյն խորհրդի անդամ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսեանը, Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը:

Նախարարի այցը հիմնականօրէն կենտրոնացւած է՝ Իրան եւ Հայաստան երկկողմ համագործակցութեան զարգացման հարցերի շուրջ, որի ընթացքում քննարկւում է տեխնիկական ու մասնագիտական կրթութեան, սոցիալական բարեկեցութեան եւ աշխատանքի ու զբաղւածութեան հարցերի ոլորտները:

Այցելութեան սկզբում Նախարաը շրջելով Ազգային Առաջնորդարանի տարածքը այցելեց Ս. Սարգիս եկեղեցի եւ իր յարգանքի տուրքը մատուցեց Հայոց Ցեղասպանութեան նւիրւած յուշարձանին: Ս. Սարգիս եկեղեցում ունեցած այցելութեան ընթացքում Նախարաը հանդիպեց նաեւ վաստակաւոր արւեստագէտ՝ Սեդրակ Նազարեանին, որը եկած էր եկեղեցում եղած գեղանկարչութիւնները բարեզարդելու նպատակով:

Այնուհետեւ Սրբազան Հայրը հիւրերին ընդունեց Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակում:

Թեմիս Առաջնորդը իր խօսքերում կարեւորեց ու նշեց՝ «Երկու հարեւան երկրների յարաբերութիւնների զարգացումը վստահաբար կը նպաստի նաեւ տարածաշրջանի խաղաղութեան ամրագրման վրայ:»

Այնուհետեւ Սրբազան Հայրը Նախարարուհու հետ ունեցաւ շահեկան զրոյց, որի ընթացքին ամփոփ ձեւով ներկայացրեց Թեհրանի հայ գաղութը իր կառոյցներով:

Նաեւ հանդիպման ընթացքուն Ազգային մարմինների ներկայացուցիչները բացատրութիւններ փոխանցեցին Թեմիս կառոյցի եւ գործունէութեան վերաբերեալ եւ խօսւեց ընդհանրական հարցերի շուրջ:

Հանդիպման աւարտին կողմերը յաջողութիւններ մաղթեցին միմեանց:

Ազգային Առաջնորդարանի Հանրութեան հետ կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ