Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նորընտիր անդամները հանդիպեցին նոյն խորհրդի յանձնախմբերի ներկայացուցիչներին

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նորընտիր անդամները նոյեմբերի 26-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում են ունեցել Կ.Խ.-ի յանձնախմբերի ներկայացուցիչների հետ: Կ.Խ.-ի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը ողջունել է ներկաներին և ցանկացել արդիւնաւէտ աշխատանքային տարեշրջան:

Կ.Խ.-ի Դաստիարակչական, Մշակութային, Աշակերտական խորհուրդները համակարգող, Մարզական, Ուսման մակարդակը ուսումնասիրող, Դպրոցական էջ և Ուսումնադաստիարակչական յանձնախմբերի ներկայացուցիչներ` Քամելիա Շիրւանեանը, Բեսի Յովհաննիսեանը, Կարինէ Բալըքճեանը, Լուդւիգ Նազարեանը, Ալիս Խաչեանը, Նորա Մովսիսեանը և Նորվան Միքայէլեանը ներկայացրեցին 2019-2020 թթ. ուսումնական տարեշրջանում ծրագրւած աշխատանքների ժամանակացոյցերն ու նախահաշիւները:

Հանդիպման ընթացքում ներկայացւեց յանձնախմբերի նախորդ տարիներում իրականացրած աշխատանքներն ու քննարկւեց նրանց հետաքրքրող հարցեր:
Յաջողութիւն, ուժ ու կորով ենք մաղթում Կրթական խորհրդի յանձնախմբերում ներգրաււած սիրելի անհատներին:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդ