Կրթական խորհուրդ-միութիւն համագործակցութիւն

Հ.Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ և Կրթական խորհրդի սերտ համագործակցութեամբ, տասնամեայ դադարից յետոյ, Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտների միջև, նոյեմբերի 2-ին կազմակերպւեց գեղագրութեան 6-րդ շրջանի մրցութեան առաջին փուլը: Այն նւիրւած էր ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 150 ամեակին:

Մրցութեանը մասնակցեցին 300-ից աւելի աշակերտներ տարբեր դպրոցներից: Կազմակերպիչ յանձնախմբի ընտրած իրաւարար կազմը երկրորդ փուլի համար ներկայացրել է 21 աշակերտների գեղագրութեան գործերը:
Յատկանշական է, որ գեղագրութեան մրցոյթի կազմակերպիչ յանձնախմբի նախագահն էր Գուրգէն Քարամեանը, իսկ իրաւարար կազմին մաս էին կազմում՝ Յովիկ Անդրէասեանը, Վարսիկ Աբադը, Քարմէն Ղահրամանեանը, Նարինէ Ղարիբեանը եւ Արման Բանդարին: Մրցութեան առաջին փուլում աշակերտների ներկայացրած գեղեգրութիւններից իրաւարար կազմի կողմից ընտրւեց 21 լաւագոյն աշխատանքներ:

 

«Թունեան –Թովմասեան»
1. Սերլի Խուդավերդեան
2. Բրադնի Դիլանչեան
3. Փաոլա Աբրահամեան
4. Սերլի Յարութիւնեան
5. Ռայիսա Բարունի
6. Լեդիսիա Ամիրզադէ
7. Սիսիան Խուդավերդեան
8. Լիանա Միրաւագեան

«Արարատ»
9. Արթիս Շավերդեան
10. Սերա Պետրոսեան
11. Քրիստինա Մանասեան
12. Ամարաս Միրզախանեան
13. Լիւիա Յովսէփեան
14. Սերլի Յովսէփեան
15. Ադրիանա Թորոսեան

«Արաքս»
16. Դալար Դանելեան
17. Սելին Իսախանեան
18. Սերլի Յովսէփեան


«Նայիրի-Սողոմոնեան»
19. Արքա Արութունեան

«Գոհար»
20. Արքա Շահվերդեան

«Մարիամ օրդ.»
21. Լինա Ղադիմեան

Նոյեմբերի 14-ին միութեան յարկի տակ կազմակերպւել էր Թեհրանի հայոց դպրոցների աւագ դասարանցիների միջեւ գեղագրութեան 6-րդ շրջանի եզրափակիչ մրցութիւնը: Երեկոյեան ժամը 4:00-ից միութեան յարկի տակ համախմբւել էին կիսաեզրափակիչ փուլ անցած 21 աշակերտները եւ նրանց ծնողները, իսկ նախասրահում ներկայացւած էր նրանց գեղագրական գործերը: Ապա աշակերտները առաջնորդւեցին միութեան գրադարանը, որտեղ նրանք զբաղւեցին իրենց ներկայացւած տեքստի գեղագրութեամբ, որի աւարտին իրաւարար կազմը ընտրեց երեք լաւագոյններին ըստ հետեւեալի՝

Սէրլի Յովսէփեան՝ 9-րդ դասարան «Արարատ» դպրոցից,
Սելին Ղեւոնդեան՝ 8-րդ դասարան «Արաքս» դպրոցից,
Սիսեան Խոդավերդեան՝ 9-րդ դասարան «Թունեան-Թովմասեան» դպրոցից:

Մրցանակաբաշխութիւնից առաջ կազմակերպւել էր գեղարւեստական ծրագիր նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 ամեակին: Միջոցառման բացումը կատարւեց Թումանեանի գրչին պատկանող «Գիքոր»-ի «Էստի համեցէ՛ք»-ով, որից յետոյ հաղորդավարներ Արփա Քարամեանը եւ Մաթիլդա Նովշադեանը ներկայացրին Պարոյր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» բանաստեղծութիւնից հատւածներ՝ Թումանեանի կենսագրական տւեալների մասին եւ ծրագիրը շարունակւեց գեղարւեստական յայտագրով, տեսաժապաւէնի ցուցադրութեամբ, «Սասունցի Դաւիթ» էպոսից յատւածներ ներկայացրեցին Քլոդէթ Տէր Յովսէփեանը, Ծաղկուշ Պօղոսեանը, Արարատ դպրոցի աշակերտուհիներ՝ Արիելա Շահումեանը և Անամարիա Եղիայեանը:

Ծրագրին միութեան վարչութեան նախագահ՝ Մուշեղ Ծատուրեանը ողջունելով հիւրերին, գնահատեց կազմակերպւած միջոցառումը եւ անդրադարձաւ գեղագրութեան մրցութեանը: Հանդիսութեանը Կրթական խորհրդից ներկայ էր՝ Կարօ Պետրոսեանը, ներկայ էին նաև Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները:

 

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդ