Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Տօն Վարագայ Սուրբ Խաչի

Ա. ՏԱՐԻ, թիւ 40, 29 Սեպտեմբեր, 2019

Խաչվերացի երրորդ կիրակին Վարագա Սուրբ Խաչի տօնն է:

Կլաւդիոս կայսեր կինը` Պատրոնիկէ թագուհին, ընդունելով Յակոբոս Տեառնեղբօր ձեռքից խաչափայտի Սուրբ մասունքը, այն Հռոմ է տանում: Որից յետոյ այդ Սուրբ մասունքը, սերունդից սերունդ ժառանգաբար փոխանցւելով, հասաւ Սուրբ Կոյս Հռիփսիմէին, ով Կլաւդիոս կայսեր եւ Պատրոնիկէ թագուհու սերնդից էր:

Սուրբ Կոյսն իր պարանոցից մշտապէս կախած էր պահում այդ սուրբ մասունքը, որի վրայ թափւել էր Տիրոջ Արիւնը: Նա քրիստոնեայ ծնողների զաւակ էր եւ կրօնաւորում էր Հռոմի Սուրբ Պօղոս հռչակաւոր վանքի կուսանոցում, որի մայրապետն էր Սուրբ Գայիանէն, ով շուրջ երեք հարիւր կոյսերի դաստիարակում էր Աստծու երկիւղով:
Այդ ժամանակներում էր, երբ Դիոկղէտիանոս կայսրը կամեցաւ իրեն կնութեան առնել Սուրբ Հռիփսիմէին, բայց նա` եօթանասուն կոյսերի հետ միասին, իրենց քահանաներով հանդերձ, փախաւ Եգիպտոս, ապա`այնտեղից Երուսաղէմ, որտեղ նրանք այցելեցին Քրիստոսի տնօրինական վայրերը եւ սուրբ Աստւածամօր գերեզմանի վրայ աղօթելիս հրաման ստացան գնալ Թադէոս առաքեալի վիճակը: Հնազանդւելով հրամանին` նրանք գնացին Եդեսիա, ուր գտնւում էր Փրկչի պատկերը: Նրանցից շատերը մնացին Եդեսիաում, իսկ միւսները շարունակեցին իրենց ճանապարհը դէպի Արարատի երկիր՝ Հայաստան: Իսկ ովքեր մնացին Եդեսիայում, հետագայում սպանւեցին Դիոկղետիանոսի հրամանով:

Սուրբ Գայիանէի խումբը, շրջելով Հայաստանի գաւառներում, Սուրբ մասունքի միջոցով ամենուր մեծամեծ նշաններ էր գործում: Նրանք մաքրում էին ախտացեալ ջրերը, հալածում դեւերին, բժշկում հիւանդներին: Սուրբ Գայիանէն եւ իր խումբը միորոշ ժամանակ հանգրւանեցին Հոգեաց վանքում, ուր գտնւում էր ամենօրհնեալ Սուրբ Կոյսի պատկերը: Յետոյ գնացին Վարագա լեռը եւ հաստատւեցին այնտեղ: Լեռանգագաթին, որը կոչւում է ՙԳալիլիա՚, ամփոփեցին սուրբ Նշանը, որպէս մեծ պարգեւ` թողնելով Հայաստան աշխարհին: Եւ դա իրենց կամքով չարեցին, այլ` Աստծու նախախնամութեամբ: Նրանցից ոմանք մնացին լեռնագագաթին` սպասաւորելու Սուրբ Նշանին, իսկ Սուրբ Գայիանէն եւ Սուրբ Հռիփսիմէն, երեք քահանաներով եւ քառասուն կոյսերով, Սուրբ Հոգու առաջնորդութեամբ գնացին Վաղարշապատ, որտեղ եւ նահատակւեցին: Իսկ նրանք, ովքեր մնացին Վարագա լեռան վրայ, եւ որոնցից երկուսը քահանաներ էին, քաջալերւելով Սուրբ Գրիգորի` Վիրապից ելնելուց յետոյ իրենց կատարած այցելութիւնից, այդտեղ եկեղեցի հաստատեցին, որը հետագայում տեղի խստաշունչ եղանակի պատճառով անբնակ մնաց:

Հայոց աշխարհում գիտէին, որ Վարագա լեռան վրայ է պահւած Սուրբ Նշանը, բայց մինչեւ իշխանաց իշխան մեծն Վարդպատրիկ Ռշտունու եւ Ներսէս Շինող կաթողիկոսի հայրապետութեան ժամանակները չէին կարողանում գտնել այն: 653 թ. Թոդիկ անունով մի կրօնաւոր, իր սրբասէր աշակերտի` Յովէլի հետ միասին գնում է ճգնելու Վարագա լեռան վրայ եւ հաստատւում այն վայրում, ուր բնակւել էին Սուրբ կոյսերը: Նրանց իղձն էր գտնել Սուրբ Խաչի մասունքը: Երկար ճգնութիւնից յետոյ աւելի է բորբոքւում նրանց սիրտը Քրիստոսի սիրով եւ Սուրբ Նշանի փափագով: Ճգնաւորներն էլ աւելի են խստացնում իրենց ճգնութիւնը եւ տասներկու օր շարունակւող անսւաղ ծոմապահութեամբ հայցում Տիրոջից` տեսնել իրենց փափագածը: Մարդասէրն Աստւած, ով կատարում է Իր երկիւղածների կամքը, լսում է նրանց եւ գիշերամիջին, երբ նրանք աղօթում էին, լեռան գագաթից, որտեղ պահւած էր Սուրբ Նշանը, ահաւոր ձայնով նրանց նշան է տալիս, ինչից զարմացած նրանք նայում են դէպի լեռանգագաթը եւ այնտեղ տեսնում պայծառ լոյս: Լոյսն իր չափով ու ձեւով այնպիսին էր, ինչպիսին այդ տեղ գտնւող մասունքը: Ճգնաւորները շարունակում են զարմացած նայել լոյսին, որն աստիճանաբար պայծառանում էր եւ լուսաւորում ամբողջ լեռը, առաւել քան արեգակի լոյսը, որով սքանչանալով փառավորում են Աստծուն: Ապա տեսնում են լոյսի տասներկու սիւներ, որոնք վեր էին խոյացել երկրից մինչեւ երկինք: Ամբողջ լեռը լցւում է անուշահոտութեամբ ու հրեշտակների օրհնութեան երգերով:

Մինչ կրօնաւորները վայելում էին այդ սքանչելիքը, որը տեւեց կէս գիշերից մինչեւ կէսօրւայ ժամը 12:00, Սուրբ մասունքն իր մասնատուփով հանդերձ ելնում է վէմից եւ լոյսերի մէջ վեր բարձրանալով ու ցոլարձակելով` գալիս ու մտնում է եկեղեցի եւ վերաբերւում Սուրբ Սեղանին` լոյս ճառագայթելով կէսօրւայ ժամը 12:00-ից մինչեւ ժամը 15:00: Մինչ ճգնաւորները զարմանքի մէջ էին, խաչանիշ լոյսից նրանց ձայն է հասնում, որն ասում է. ՙՔրիստոս հաճեց բնակւել Սուրբ Նշանի մէջ` Հայոց աշխարհի պահպանութեան եւ փրկութեան համար՚: Եւ նրանք առաջ գալով` մեծ ահով ու դողով տեսնում են Սուրբ Նշանը` Սուրբ Սեղանի վրայ լոյսով պարուրւած: Ապա այն վերցնելով իրենց ձեռքը` արտասւալից համբուրում են ու գոհանում Տիրոջից:

Այդ սքանչելի տեսիլքը ոչ միայն նրանց էր երեւում, այլեւ լեռան շրջակայքում բնակւող բոլոր մարդկանց, ովքեր ակներեւ տեսնում էին լոյսը, որը ծագեց Վարագա լեռան Գալիլիա կոչւող գագաթից: Տասներկու օր շարունակ լոյսի սիւները շրջապատում են լեռանգագաթը: Ժողովուրդն եպիսկոպոսներով ու քահանաներով հանդերձ բարձրանում է լեռը, որոնց հետ նաեւ Վարդ Իշխանն իր զօրքով, եւ հարցնում ճգնաւորներին տեսիլքի ու լուսեղէն սիւների մասին: Նրանք էլ կարգով պատմում են ամէն ինչ, մէկ առ մէկ, եւ ցոյց տալիս եկեղեցու Սեղանի վրայ բերւած Սուրբ Նշանը, որին ժողովուրդը երկրպագում էր եւ փառք տալիս Աստծուն: Իսկ անուշահոտութեան բուրումը դեռ երկար ժամանակ շարունակում էր բազմութեանը զմայլել, ովքեր էլ հիացած օրհնում էին ու փառաբանում Աստծուն՝ Սուրբ Խաչի երեւման համար:

Այս ամենից յետոյ Ներսէս Գետայեցի (Շինող) հայրապետը կարգ է սահմանում` ամէն տարի այդ օրը տօնել ՙՎարագա Սուրբ Խաչի տօնը` Քրիստոսի եւ Նրա Սուրբ Խաչի փառքի համար: Ապա տասներկու սիւներով եկեղեցիներ են կառուցում` տասներկու լուսեղէն սիւների երեւման տեղում, իսկ այնտեղ, ուր եկաւ եւ հանգեց Սուրբ Նշանը, ընդարձակելով նորոգում են եւ տեղում վանք հիմնում:

Պատրաստեց՝ տէր Արիստակէս Քահանայ Շահմիրեանը

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com