Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Աշակերտական մարզական փառատօներ՝ Հայոց դպրոցներում

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի միջոցով հայկական դպրոցներում 2019 թւականի փետրւարից սկսեալ կազմակերպւեց մարզական փառատօներ՝ հայոց դպրոցների տարրական օղակի բոլոր դասարանների աշակերտների համար:

Մարզական յանձնախմբի բուն նպատակն է մարմնամարզութեան ուսուցիչների հետ համատեղ աշակերտների մէջ ստեղծել աշխուժութիւն, զարգացնել նրանց ֆիզիկական կարողութիւններն ու պատրաստւածութիւնը:

Մարզական յանձնախմբի անդամներն են՝ Հենրի Քսաչիքեանը, Լիւդւիգ Նազարեանը եւ Ռազմիկ Միրզախանեանը: Ընթացիկ աշխատանքներում յանձնախմբին իրենց օժանդակութիւնն են ցուցաբերում մի շարք երիտասարդներ, որոնց յանձնարարւած է աշխատանքների զգալի մասը:

2018-19 ուսումնական տարում աշակերտների ֆիզիկական վիճակը քննելու համար յանձնախումբը անցկացրեց փառատօների շարք՝ տարրական օղակի առաջինից 5-րդ դասարանների համար, նշելի է, որ 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասարանների համար փառատօնը անցկացւեց երկու փուլերով:

Փառատօներից առաջին փուլը անցկացւեց փետրւարի 9-ին «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում, որին մասնակցում էին շուրջ 60 աշակերտներ: Շարունակական երկրորդ փառատօնը տեղի ունեցաւ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների մասնակցութեամբ «Արարատ» դպրոցի բակում, իսկ վերջինը տեղի ունեցաւ «Նայիրի» տարրական դպրոցում, փառատօների արդիւնաւէտ անցկացման համար յանձնախմբին օժանդակում էին հայոց ազգային «Արարատ», «Շանթ», «Նայիրի» եւ «Թունեան» տարրական դպրոցների ծնողական խորհուրդների անդամները, մարզանքի ուսուցիչները, ներկայ էր նաեւ «Ա. Աւետիսեան» բուժարանից մէկ աշխատակից՝ անհրաժեշտութեան դէպքում աշակերտներին առաջին օգնութիւն ցոյց տալու նպատակով:

Փառատօներին պարբերաբար ներկայ էին՝ Կրթական խորհրդի կազմից՝ Սաքօ Ազիզեանը, Ժասմէն Մինասեանը, Մելինդա Քեարիմ Մասիհին եւ Մելինէ Բադալը:
Փառատօների անցկացման հիմնական նպատակն ուղղւած է՝ մատաղ սերնդի մէջ ստեղծել աշխուժութիւն, երեխաների մօտ ձեւաւորել առողջ ապրելակերպի կարեւորութիւն եւ ֆիզիկական կարողութիւնների զարգացում:

Փառատօները աշակերտների եւ ծնողների մօտ ստեղծել էր բարձր տրամադրութիւն եւ աշխոյժ մթնոլորտ:

Յատուկ շնորհակալութիւն ենք յայտնում «Արարատ», «Շանթ», «Նայիրի» եւ «Թունեան» տարրական դպրոցների փոխտեսուչներին, ծնողական խորհուրդների անդամներին, մարզանքի ուսուցիչներին, Հ. Մ. «Սիփան» միութեան պատասխանատուներին եւ բոլոր օժանդակող անձանց, յանձնախմբի աշխատանքը սահուն ընթանալու գործում իրենց ցուցաբերած համագործակցութեան համար:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ