ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՊԱՏԳԱՄԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ - ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Մանկապարտէզտի եւ նախակրթարանի իմ սիրելի բալիկներ,

Շատ ուրախ եմ, որ կրկին անգամ մանկապարտէզում էք, ձեզանից ոմանք նոր են, իսկ մի մասն էլ արդէն կարօտով է գալիս մանկապարտէզ։

Սիրելի՛ փոքրիկներ ուրախ ու երջանիկ եղէք, եւ վստահ եղէք, որ այստեղ ձեր օրիորդներն ու տեսչուհիները սիրում են ձեզ եւ ամէն ինչ անելու են, որ դպրոցում ձեզ համար լաւ անցնի։

Այստեղ դուք ընկերներ եւ ընկերուհիներ պիտի ունենաք եւ միմեանց սիրելու էք։ Պիտի երգէք, պարէք, ներկէք եւ ուրախանաք։ Մանկապարտէզում աղօթք պիտի սովորէք, պիտի ճանաչէք Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետին եւ Ս. Սահակ հայրապետին։ Մի խօսքով պիտի լսէք պատմութիւններ Յիսուսի կեանքից եւ Ս. Մեսրոպի ու Ս. Սահակի գործերից։

Դպրոցը շատ լաւ տեղ է, լաւ բաներ էք սովորելու, իմանալու էք, որ Յիսուսը ձեզ շատ է սիրում եւ միշտ աղօթում ձեզ համար, պիտի սովորէք Ս. Մեսրոպ Մաշտոցի ստեղծած, գտած Ա. Բ. Գ-ն եւ դրանով պիտի սովորէք նաեւ հայոց լեզուն եւ կամաց կամաց էլ մեր կրօնն ու պատմութիւնը։

Ես ձեզ համար աղօթում եմ եւ նաեւ շնորհաւորում ձեզ բոլորդ, որ ահա դպրոց-մանկապարտէզ էք եկել եւ Աստծու օրհնութեամբ սովորելու էք այն ինչ որ լաւ է, բարի է եւ Աստծու հաճելի։

Աստւած օրհնի ձեզ բալիկներ, ձեր ծնողները, օրիորդներն ու տեսչուհին եւ բոլոր նրանք ովքեր ձեզ համար աշխատում են։

Օրհնութիւն եւ յաջողութիւն բոլորիդ եւ Շնորհաւոր վերամուտ։

ձեզ սիրող եւ ձեզ համար աղօթող՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
23 Սեպտեմբեր 2019
Թեհրան