ՀԱՑԸ

Ա. ՏԱՐԻ, թիւ 39, 22 Սեպտեմբեր, 2019

Հայոց մշակոյթի եւ կենցաղի մէջ մեծ տեղ ունի հացը՝ իբրեւ մարդու ազնիւ վաստակի արդիւնք: Հին Հայաստանի մէջ հացը, յատկապէս՝ ցորենի անխառն ալիւրից պատրաստւած հացը, եղել է առատութեան, հիւրասիրութեան եւ խաղաղութեան խորհրդանիշ:

Եթէ հայը հիւրին առջեւ հաց էր դնում, դա նշանակում էր, թէ իր տան դռներն ու սիրտը բաց են եկողին համար: Այդտեղից էլ ծագել է աղուհացով դիմաւորելու հին հայկական եւ մինչեւ օրս պահպանւած սովորութիւնը: Պատահական չէ նաեւ, որ մենք՝ հայերս, ունենք «աղուհացով մարդ է», «աղուհաց կայ մեր միջեւ» արտայայտութիւնները:

Հացի կարեւորութիւնը, դերն ու արժէքը շեշտւել է նաեւ Աստւածաշնչի մէջ: Իսկ Տէրունական աղօթքի «... զհաց մեր հանապազօրեայ...» արտայայտութիւնը վերածւել է թեւաւոր խօսքի:
Մինչեւ օրս էլ հայերի սէրը հացի հանդէպ հասնում է պաշտամունքի: Հայաստանի հեռաւոր գիւղերի մէջ մինչեւ այսօր էլ հնաբնակները հացը դանակով չեն կտրում, այլ բաժանում են ձեռքերով, հաւատալով, թէ՝ հացը ցաւ կզգայ դանակի սուր շեղբից: Հայոց աւանդական հարսանեկան արարողութեան մէջ նոյնպէս հացը գլխաւոր դեր ունի. փեսայի մայրը տան շէմքին մէկական լաւաշ է փռում նորապսակների ուսերին, որպէսզի՝ հարսը հացո՛վ տուն մտնի: Հայ աւանդապաշտները հաց են զետեղում նաեւ նորածին երեխայի կուրծքին՝ ասելով, թէ հացը կը պաշտպանի նրան չարիքից...

Հայերը հացասէր ժողովուրդ են նաեւ այդ ուտելիքը ճաշակելու առումով. մենք կը նկատւենք հաց շատ ուտող ժողովուրդներից մէկը: Եւ հակառակ նրան որ սննդագէտները այսօր հացն ու հացամթերքը հանած կամ նրա գործածութիւնը նւազագոյնի իջած են սննդականօրէն, այնուամենայնիւ հայերը տակաւին չեն հրաժարւել առատ հաց եւ հացեղէն գործածելու սովորութիւնից:

Բայց միանշանակ կարելի չէ խօսել հացի, իբրեւ ուտելիքի վնասակարութեան մասին: Ճիշդ եւ աւանդական եղանակով պատրաստելու պարագային (ցորենի չզտւած ալիւրից հասունացած խմորից) հացը օգտակար սննդամթերք է՝ սպիտակուցի լիարժէք աղբիւր: Բարձր սննդառութեան, գերազանց համային յատկութիւններով, լաւ իւրացւելու եւ յագեցնելու, պատրաստման դիւրութեան եւ աժանութեան շնորհիւ՝ հացը այսօր մեծ տարածում է գտել:

Հացաբոյսերի մշակումը հայկական լեռնաշխարհի մէջ սկսել է տակաւին նոր քարէ դարում (մեր թւարկութիւնից առաջ Դ. հաարամեակներ), այնուհետեւ լայնօրէն տարածւել է էնէոլիթեան դարա-շըրջանում£ Այս ժամանակաշրջանի հնավայրերից (Շէնգաւիթ, Մոխրաբլուր, Էլար, Նախիջեւան եւ այլն) յայտնաբերւել են հացահատիկի հորեր՝ գարիի եւ ցորենի մնացորդներով: Էնէոլիթեան աղօրիքները եւ Լճաշէնի պրոնզեդարեան թոնիրը հիմք ենթադրելու, որ հայկական լեռնաշխարհի մէջ հաց են թխել տակաւին Քրիստոսից առաջ Գ. - Բ. Հազարամեակներում:

Միջնադարեան հնավայրերից մէկում (Արտաշատ, Դւին եւ այլն) պեղումների ընթացքին բացւել են հաց թխելու բազմաթիւ թոնիրներ:

Հայկական աւանդական գիւղերի մէջ մինչեւ այսօր էլ պահպանւել են հացատուներ, ուր հաց են թխում թոնիրների մէջ եւ սաճերի վրայ: Հայաստանի մէջ տարածւած հացատեսակներ են՝ լաւաշը, լոշը (լոշիկ), պոքոնի տեսակները, բաղարջը, մատնաքաշը, կաթնահունտը, աղիւսահացը եւ այլն...
Հին Հայաստանի մէջ հացթուխները չէին դատում ու չէին սպանում. դա անձեռնմխելի էր:
Հայկական հացը՝ լաւաշը, նկատւում է աշխարհի ամենից երկարակեաց հացը. այն իր թարմութիւնը պահպանում է վեց ամիս: Լաւաշը կարելի է չորացնել, ապա տեղ-տեղ ջուր ցանելով վրան՝ ստանալ նախկին փափկութիւնն ու թարմութիւնը£ Ահաւասիկ՝ մի քանի պատմութիւն, որոնք կþառնչւեն հացին եւ ցոյց կը տան նրա զօրութիւնն ու փառքը:

ՀԱՑԸ ՃՇՄԱՐՏԱԽՕՍ Է ԴԱՐՁՆՈՒՄ
Ժ-ԺԱ դարում Հայաստանի մէջ ստեղծագործող Գրիգոր Մագիստրոս Պահլաւունին սովորութիւն ունէր որեւէ բան գրելու ժամանակ մի կտոր հաց դնել իր առջեւ եւ ապա գրիչը շարժել մագաղաթի վրայ. դա նշան էր, որ նա ամէն ինչ ճիշտ էր գրում. ՙՀացին նայելով՝ մարդ եօթնապատիկ ճշմարտախօս է դառնում՚ ասում էր նա:

ՀԱՑԸ ԿԻՍԵԼ ԱՐԾԻՒԻՆ ՀԵՏ
Աղթամար կղզիի Սուրբ Խաչ եկեղեցու հրաշակերտ տաճարը կառուցելու ժամանակ հայոց ճարտարապետ Մանուէլը ամէն օր մի կտոր հաց էր վերցնում, ծայրից խածնում էր եւ դնում Րաֆֆու քարին, որի վրայ մեծ վիպասանը գրել էր ՙՁայն տուր, ով ծովակ՚ բանաստեղծութիւնը: Հեռաւոր միջնադարում եկեղեցին կառուցելու ընթացքին, կէսօրին, երկնքի մէջ յայտնւում է մի արծիւ, որ գեղեցիկ ճախրապտոյտներ անելուց յետոյ, վայրէջք է կատարում քարի վրայ, ուտում հացի պատառիկը եւ կրկին վեր է սլանում... մի օր Գագիկ Արծրունին Մանուէլ ճարտարապետին հարցնում է, թէ պատառը արծիւին տալը ի՞նչ խորհուրդ ունի. ՙԱրծւաթռիչ կոթող կառուցելու համար մարդ պէտք է իր հացի պատառը կիսէ արծւի հետ՚, պատասխանում է հայոց արարչագործ ճարտարապետը:

36 ԼԱՒԱՇ՝ ՄԱՇՏՈՑԻՆ
405 թւականին, Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրը Հացեկացի գիւղացիները Վաղարշապատ գտնւող իրենց անւանի հայրենակիցին՝ Մեսրոպ Մաշտոցին, ուղարկում են 36 լաւաշ-ի նշան նրա ստեղծած 36 տառերի:
Ի դէպ, Մաշտոցի ծննդավայր Հացեկացն այդպէս է անւանւել բերքառատութեան եւ հացառատութեան պատճառով: Յայտնի էր նաեւ Հացիկ եւ Խասիկ անուններով: Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարօն գաւառի պատմական այս գիւղը 1900-ականների սկիզբին նկատւում էր Արեւմտեան Հայաստանի Պիթլիս վիլայէթի խոշորագոյն գիւղերից մէկը, որի բնակիչները բնաջնջւեցին 1915-ին... Այսօր Հացիկ անունով մի գիւղ կայ Հայաստանի Հանրապետութեան Ախուրեան քաղաքից 9 քմ. հիւսիս-արեւմուտք: Գիւղացիների նախնիները 1820-ին այստեղ են հաստատւել Բասէնից, Մուշից եւ Կարսից:
... Իրենց հացառատութեան շնորհիւ հայկական շատ գիւղեր նոյնպէս իրենց անւանումի մէջ ունեցել են ՙհաց՚ արմատը: Արեւմտեան Հայաստանի Խարբերդի վիլայէթի Արաբկիր գաւառի մէջ նոյնպէս եղել է ծաղկուն մի գիւղ՝ Հացկնի (կամ Հասկնի) անւամբ: 1915-ին այս գիւղը ունեցել է 115 ընտանիք, եկեղեցի (Ս. Գէորգ) եւ հայկական վարժարան: Բնակիչների մեծ մասը զոհւել է 1915-ին:
Այսօր Հայաստանի Հանրապետութեան տարածքին կան ՙհաց՚ մասնիկը իրենց անւանման մէջ պարունակող հետեւեալ գիւղերը. Հացաւան (Աբովեան քաղաքից 15 քմ հարաւ-արեւելք), ուր 1964 - 1968 թւականների պեղումների արդիւնքին յայտնաբերւել է հնագոյն դարաշրջանի մեծ ամրոց):
Հացաւան անունով ուրիշ գիւղ էլ կայ Սիւնիքի մարզի մէջ՝ Սիսիանի շրջանում:
Հացաշէն (Թալին քաղաքից 10 քմ հիւսիս-արեւմուտք, որի ներկայի բնակիչները 1918-20 թւականներին գաղթել են Մուշ):
Հացառատ (Գաւառ քաղաքի մօտ: Այս գիւղի մէջ պահպանւած է Ե. դարի սրբատաշ, խաչաձեւ գմբէթաւոր Ս. Աստւածածին եկեղեցին):

ՀԱՑԵԱՑ ԴՐԱԽՏ
Հայոց պատմութիւնից յայտնի է ՙՀացեաց դրախտ՚-ը: Այն ձիթենազգիների ընտանիքին պատկանող տերեւաթափ ծառերի՝ հացենիի (fraxinus) փարթամ անտառապուրակ էր՝ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարօն գաւառի Աշտիշատ աւանի մէջ, ուր, ըստ աւանդութեան, գտնւում էր Վահագնի մեհեանը£ Ըստ Փաւստոս Բիւզանդի, Գրիգոր Ա. Պարթեւը (Լուսաւորիչ), Աշտիշատի մեհեանը փոխելով մայր եկեղեցու՝ Հացեաց դրախտի սրբազան աղբիւրի ջրով մկրտել է հայոց զօրաբանակը: Նոյն պատմիչի հաւաստմամբ, Հացեաց դրախտը բնակւել է ասորի քարոզիչ Դանիէլ քորեպիսկոպոսը, ում Գրիգոր Լուսաւորիչը կարգել էր Տարօնի եկեղեցու գլուխ, ինչպէս նաեւ Մեծ Հայքի եկեղեցիների վերակացու: Յուսիկ Ա. Պարթեւի մահից յետոյ (347 թ.) հայոց կաթողիկոսական գահի յաւակնորդ Դանիէլը սպաննւել է Տիրան թագաւորին հակառակելու համար եւ թաղւել Հացեաց դրախտի մէջ:

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ՝ ՀԱՑԻ ԱՌՋԵՒ
Իր փառքի օրերին Աղեքսանդր Մակեդոնացին պաշարել էր հայկական բերդերից մէկը:
Տեսնելով, որ հայերը բերդի աշտարակից սպիտակ լաւաշ են կախել, նա զօրքը ետ է քաշում: Սպիտակ լաւաշը նշան էր, որ հայերը ոչ թէ անձնատուր կը լինեն, այլ կը պահանջեն հաշտութիւն եւ խաղաղութիւն: Նոյնիսկ մեծն բռնակալը լաւ էր հասկացել, որ հացի դէմ նիզակ ճօճելը լաւ չէ:

ՉԱՐԵՆՑԸ ԱՄՉՑԱՒ ՀԱՑԻՑ
Գրական ասուլիսի ժամանակ գրականագէտ Հայկ Գիւլիքեւխեանը կծու խօսքեր է ասում բանաստեղծ Եղիշէ Չարենցի մասին: Լուրը հասնում է Չարենցին, եւ նա որոշում է հանդիպել եւ վիրաւորել Գիւլիքեւխեանը: Նա գիտէր, որ Աբովեան փողոցը գրականագէտին հիմնական ճամբան է, կանգնում է փողոցում եւ ծանօթ-անծանօթներին պատմում եղելութիւնը. ՙԹող գայ, հիմա ասելիքս ասեմ, ամբողջ Երեւանն էլ թող լսէ՚: Վերջապէս երեւում է գրականագէտը՝ ձեռքին մի թարմ հաց՝ մատնաքաշ տեսակի: Չարենցի հայեացքը ընկնում է մատնաքաշին եւ կարծես լեզուն կապւում է: Հայկ Գիւլիքեւխեանը սովորականի պէս բարեւում է Չարենցին եւ շարունակում ճամբան£ Երբ մի քիչ հեռանում է, Չարենցի շուրջինները ասում են. ՙԴու քո խօսքիդ տէրը չեղար՚: ՙՀացը խանգարեց ինձ: Ես չեմ կարող թէկուզ մէկ չոր խօսք ասել այն մարդուն, որի ձեռքին հաց կայ: Կամաչեմ հացից՚, պատասխանում է Չարենցը:

ՈՍԿԵՄԱՅՐ ՈՒ ՈՍԿԵԾՂԻ
Հեթանոս հայերը սիրում էին աստւածուհի Անահիտը, որին կոչ ում էին ոսկեմայր ու ոսկեծղի: Բոլոր արտերը հնձելուց յետոյ, առաջին բերքի հասկափունջերը տանում էին ու դրանով ծածկում Անահիտի արձանը: Նրանք համոզւած էին, որ զոհաբերութեամբ կապահովէին իրենց բերքի պահպանումը աղէտներից ու արհաւիրքներից: