Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Երկուշաբթի, սեպտեմբերի 16-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների Միութեան նախագահ՝ պրն. Գարուն Սարգսեանին և «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ պրն. Արտոյտ Զոհրաբեանին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, գնահատեց «Նայիրի» հրատարակչատան գործունէութիւնը, ինչպէս նաև Ի.Գ.Մ.-ի վերջին շրջանի աշխոյժ գործունէութիւնը:

Հանդիպումը առիթ եղաւ խօսելու նաև նոր գրքերի և յատկապէս մանկական գրականութեան վերաբերեալ գրքերի հրատարակութեան մասին: